Հանրապետության Հրապարակ, Հայաստան, Երևան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՀայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ: Գաղափարը պատկանում է Հայաստանի ամենահայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, ով 1924 թվականին Երևանի գլխավոր օվալաձև հրապարակը արտացոլեց քաղաքի նոր հատակագծի մեջ: Չորս հիմնական շենքերի կառուցումը տևել է 1926-1958 թվականները: Կառավարության տան ճարտարապետը հենց ինքը՝ Թամանյանն է եղել, իսկ նրա մահից հետո՝ 1936 թվականից, հոր աշխատանքը 1952 թվականին ավարտին հասցրեց տղան՝ Գևորգ Թամանյանը: Մարիոթ հյուրանոցը և Արհմիությունների տունը նախագծել են Մարկ Գրիգորյանը և Էդվարդ Սարապյանը: ՀՀ Արտաքին Գործերի, Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների շենքերը նախագծել են Սամվել Սաֆարյանը և Վարազդատ Արևշատյանը: Հրապարակի հինգերորդ ՝ Հայաստանի Պատմության Թանգարանի և Պատկերասրահի շենքը իր վերջնական տեսքը ստացավ 1975 թվականին ՝ Մարկ Գրիգորյանի նախագծով : Այս շենքին հանդիպակաց գտնվում են հայտնի երգող շատրվանները: