Ռեգատա Մանկան Զարգացման Կենտրոն, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Ռեգատա Մանկան Զարգացման Կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ
«Ռեգատա» Մանկան զարգացման կենտրոնը (Regatta Child Development Center)` մանուկների խնամքի և նախադպրոցական հաստատությունը, գտնվում է Վաշինգտոնի Օուք Հարբոր քաղաքում: Կառույցը շահագործման է հանձնվել 2011 թվականի հոկտեմբերին և զբաղեցնում է 2322 քառակուսի մետր տարածք: Այն բաղկացած է մանկան խնամքի 17 սենյակներից, նախասրահից, վարչական գրասենյակներից և խոհանոցից: Հաստատության ամենակարևոր առանձնահատկությունը զրո արտանետումներով մեքենաների կայանատեղին և հետիոտների ճանապարհներն են: Շրջակա բաց տարածքում աճում են տեղական երաշտադիմացկուն բույսեր: Էլեկտրականությունն արտադրվում է տանիքին տեղադրված ֆոտովոլտայիկ արևային պանելների և ավտոկայանատեղում տեղադրված քամու տուրբինների միջոցով: Կենտրոնը, որի սեփականատերը Ուիդբի ռազմածովային բազան է, արժանացել է LEED Ոսկե հավաստագրման` Նոր շինություններ անվանակարգում (45 միավորով), թեև նախատեսված էր բավարարել միայն LEED Արծաթե հավաստագրման պահանջները: Ի սկզբանե, կենտրոնը նախատեսված էր 218 երեխայի համար` 6 ամսականից մինչև 5 տարեկան: Էկոլոգիապես մաքուր շինության կառուցման ընթացքում օգտագործվել են միայն վերամշակված շինանյութեր: Էլեկտրականությունը խնայվում է` շնորհիվ լուսային սենսորների: Դրանք միացնում են լույսը, եթե ինչ-որ մեկը մտնում է սենյակ: «Ռեգատա» Մանկան զարգացման կենտրոնը նախագծվել է «Ֆրեյզըր ընդ Ֆոուգլ» (Fraser & Fogle) ճարտարապետական ընկերության կողմից:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ