Խոշտանգումների Թանգարան, Հաագա, Նիդերլանդներ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՆիդերլանդներՀաագան սովորաբար ասոցացվում է մարդկային իրավունքների պաշտպանության ու հումանիզմի սկզբունքների հետ: Հենց այս պատճառով է, որ խոշտանգումների թանգարանն (Museum De Gevangenpoort) այսքան հակասական տպավորություն է թողնում: Թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնական Բաու-թենհոֆ հրապարակում, Հաագայի Միջազգային Դատարանի հարևանությամբ: Այն բացվել է հին բանտի շենքում (կառուցված 13-րդ դարում): Ինկվիզիցիան օգտագործում էր այս բանտը հերետիկոսներից ու կախարդներից «խոստովանություն» կորզելու համար:
Բանտը կառուցված է այնպես, որ այստեղից գրեթե անհնար է փախչել: Խցերը միմյանց միացնող պատերի հաստությունը մոտ 1 մետր է: Իսկ հատակն ու առաստաղն, ընդհակառակը, շատ բարակ են, որպեսզի պարզ լսվեն առաջին հարկում գտնվող խոշտանգումների խցից եկող հառաչները: Սա հոգեբանական քայլ էր, որը պետք է կոտրեր բանտարկյալների կամքը և ստիպեր նրանց խոստովանել հանցանքները: Հետաքրքիր է, որ աղքատ բանտարկյալներին կախում էին հենց հրապարակում, իսկ հարուստները կարող էին վճարել, որպեսզի նրանց գլուխը պարզապես կտրեն:
Այստեղ կա ամեն հնարավոր «սարք», որը որ կարող էր մտածել Ինկվիզիացիայի հիվանդ երևակայությունը. ոսկորներ կոտրելու և վերջույթները պոկելու սարքեր, ասեղներ` եղունգների տակ մտցնելու համար, սեղմակներ ձեռքերը, ոտքերը, գլուխն ու վիզը ճզմելու համար…
Թանգարանի մուտքն արժէ €5: Եթե այս նկարագրություններից հետո Դուք դեռ չեք ճնշվել, կարող եք այցելել այն, և հյուրընկալ զբոսավարը անգամ կառաջարկի Ձեզ փորձարկել ցուցադրված նմուշները:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.biulding.am
Photos: www.holland.com