Տուն Դաշնամուր և Ջութակ, Հուայնան, Չինաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՉինաստանԴաշնամուրի և ջութակի ձևով շինությունը կառուցվել է 2007թ.-ին և գտնվում է Հուայնան քաղաքում՝ չինական Անհուի նահանգում:
Այս հիասքանչ տան նախագծի վրա աշխատել են Հեֆեի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետական դիզայնի բաժնի ուսանողները «Huainan Fangkai Decoration Project Co.» դիզայներական ընկերության հետ համատեղ:
Այստեղ օգտագործվել են ժամանակակից բազմաթիվ շինանյութեր, իսկ հիմնականում՝ սև և թափանցիկ ապակի:
Շենքի մուտքը սկսվում է հսկա թափանցիկ ջութակից, որտեղ և գտնվում է շարժասանդուղքը՝ մարդկանց բարձրացնելով դեպի «Դաշնամուր»: Դաշնամուրը և ջութակը կառուցված են 50:1-ի մասշտաբով: Այստեղ տեղակայված է մեծ ցուցասրահ, որտեղ բնակչությանը ներկայացված են քաղաքի զարգացման նոր նախագծերը, ուր և պատկերված են փողոցները, տները և հրապարակները:
Երաժշտական գործիքների թագավորն ու թագուհին՝սևի ու սպիտակի դասական կոնտրաստի մեջ, հպարտ կանգնած, հմայում են զբոսաշրջիկներին՝ այս քաղաքը գովաբանելով ամբողջ աշխարհով մեկ: Այս տեսարժան վայրն ինքնստինքյան տանում է քեզ դեպի երաժշտական գլխապտույտ աշխարհ:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am