Պետրոնաս Աշտարակներ, Կուալա Լումպուր, Մալայզիա

Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 452 / 375 մՀարկեր՝ 88Դիտահարթակներ՝ 370 մ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մալայզիա

Կուալա Լումպուրի Պետրոնաս Աշտարակների (Petronas Towers) շինարարությունը սկսվել է 1992-ին և ավարտվել 1998-ին: Շինարարության ավարտից հետո, աշտարակները 6 տարի շարունակ՝ 1998-2004 թվականները, հանդիսացել են աշխարհի ամենաբարձր շենքերը: Երկնաքերերը նախագծվել են արգենտինյան Ցեզար Պելլի և Գործընկերներ ճարտարապետական ընկերության կողմից (Cesar Pelli & Associates): Տեղանքի երկրաբանության պատճառով, շենքերի հիմքերը հասցվել են մինչև 120 մետր խորության և այսօրվա դրությամբ աշխարհի անենախորն են համարվում: Առաջին աշտարակի գլխավոր կապալառուն է հանդիսացել ճապոնական Hazama Corporation-ի ղեկավարած կոնսորցիումը, իսկ երկրորդինը՝ Samsung C&T և Kukdong Engineering & Construction ընկերությունները: Շենքերը հիմնականում կառուցված են երկաթբետոնից, ճակատները երեսպատված են չժանգոտվող պողպատով, ալյումինով և ապակիով: Աշտարակները, 170 մետր բարձրության վրա, իրար են միացված աշխարհում երկհարկանի ամենաբարձր կամուրջով: 41 և 42 հարկերը կապող կամուրջը ունի 58 մետր երկարություն: Յուրաքանչյուր աշտարակի հատակների ընդհանուր մակերեսն է 197,500մ²: Առաջին աշտարակը ամբողջովին զբաղեցված է Պետրոնասի կողմից (Petronas – մալազիական նավթագազային ընկերություն), իսկ մյուսը նախատեսված է այլ կազմակերպությունների օգտագործման համար:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ