Աղից Դղյակ, Ույունի, Բոլիվիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Բոլիվիա

Աղը համի գլխավոր աղբյուրն է և պարզվում է, որ այն հրաշքներ է գործում ոչ միայն խոհարարական արվեստում, այլև ճարտարապետության մեջ:
Ույունի աղուտը իրենից ներկայացնում է ցամաքած աղի լիճ, որը գտնվում է Բոլիվիայում՝ 3650 մ ծովի մակերևույթից բարձր, համանուն քաղաքի մոտակայքում: Այսօր այն հայտնի է որպես աշխարհի ամենամեծ աղուտը և աշխարհի ամենամեծ բնական հայելին ՝ զբաղեցնելով 10582 կմ² տարածք: Ույունի աղուտի սահմանին կառուցված այս Աղե Դղյակը (Palacio de Sal – Իսպ.) դա մի հյուրանոց է, որտեղ աղը հանդես է գալիս որպես հիմնական շինանյութ, ինչից և կառուցված է շենքը, և անգամ որոշ առարկաներ ներքին կահավորանքից՝ աթոռներ, սեղաններ, մահճակալ և այլն: Բայց, իհարկե, շենքը չեր կարող կանգուն մնալ առանց ցեմենտի, որն աղի և ջրի հետ օգտագործվելով որպես խառնուրդ՝ ամուր կերպով համակցել է բոլոր աղային բլոկները:

Աղից պատրաստված այս դղյակը Բոլիվիայի երկրորդ հյուրանոցն է՝ ամբողջությամբ պատրաստված աղից, և գործում է 2007 թ-ից: Այն գտնվում է Ույունի քաղաքից 25 կմ հեռու, 350 կմ հարավ Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասից: Առաջին աղից հյուրանոցը կառուցվել է 1993-1995թթ., իսկ մի քանի տարիներ անց այն փակվել է լուրջ սանիտարական խնդիրների պատճառով: Palacio de Sal-ը բաղկացած 16 սենյակներից: Նրանցից յուրաքանչյուրն ունի անձնական բաղնիք, կենտրոնական ջեռուցում և ապահովված է էլեկտրաէներգիայով: Հյուրանոցում գործել է նաև շոգեբաղնիք, բայց այն փակվել է 2011 թ-ից ի վեր:

Իր գոյության առաջին իսկ օրվանից այն արդեն հասցրել է արժենալ զբոսաշրջիկների բուռն հետաքրքրությանը ու դարձել է բավականին սիրված վայր շնորհիվ իր բացառիկ և արտասովոր ճարտարապետական լուծումների և Ույունի աղուտի հարևանությանը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.inhabitat.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ