Փըսիֆիք Քընթրոլս Կորպորացիայի Գրասենյակ, ԱՄԷ
Ի՞նչ է LEED Հավաստագրումը«Փըսիֆիք Քընթրոլս» Կորպորացիայի Գլխավոր Գրասենյակ, Դուբայ, ԱՄԷ
Դուբայի Տեխնոպարկում գտվող «Փըսիֆիք Քընթրոլս» (Pacific Controls) կորպորացիայի հինգհարկանի գլխավոր գրասենյակը զբաղեցնում է մոտ 1114 քառակուսի մետր: Կենտրոնը, որը բացվել է 2006 թվականի սեպտեմբերի 1-ին, մասնագիտացած է ավտոմատացման խնդիրների լուծումներ առաջարկելու, ինչպես նաև դրանք միջազգային շուկայում ներկայացնելու գործում: Ինչպես նշում է ընկերության նախագահ Դիլիփ Ռահուլանը, նախագիծը ներկայացնում է կոմերցիոն շենքերում այլընտրանքային էներգիայի օգտագործման առավելությունները: Հիմնական շեշտը դրվում է ջրի և էներգիայի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վերամշակված նյութերի և գրասենյակում օդի որակի վրա: Կորպորացիան անդամակցում է մի շարք ասոցիացիաների և մասնակցում է շրջակա միջավայրի պաշտպանության բազմաթիվ նախաձեռնությունների: Շենքում գործում է «Որակի կենտրոնը», որը սպասարկում է Մերձավոր Արևելքը: Կանաչ շենքը 400 աշխատողի կարող է ապահովել բարձրորակ գրասենյակային տարածքով: Նախագծի արժեքը կազմել է 25 միլիոն դոլար: Այն LEED Պլատինե հավաստագրման արժանացած առաջին շենքն է Մերձավոր Արևելքում: Բացի այդ, համալիրն արժանացել է նաև «Լավագույն ինտելեկտուալ շենք» մրցանակի: Կառույցի հիմնական «կանաչ» հատկություններն են`ածխածնի արտանետումների մոնիթորինգը, հողի էրոզիայի դեմ ձեռնարկվող միջոցները, արևային էներգիայի օգտագործումը, օրգանական բաղադրիչների օգտագործումը գորգերի մեջ, ջերմային օդափոխության համակարգը և այլն:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am