Օպերայի և Բալետի Թատրոն, Հայաստան, Երևան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՕպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կառուցվել է 1926-1963 թվականներին՝ հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Թատերական մասի շինարարությունն ավարտվել է 1939 թվականին, իսկ ֆիլհարմոնիկ դահլիճինը՝ 1963 թվականին: Շենքի նախագիծը, որը ենթադրում էր երկու դահլիճների միացումը, 1936 թվականին Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է Գրան-պրի մրցանակի և Մեծ ոսկյա մեդալի: Սակայն, տեխնիկական խնդիրների , կամ, միգուցե, 1936 թվականին ճարտարապետի մահվան պատճառով, նախագիծն իր նախնական տարբերակով այդպես էլ հնարավոր չեղավ իրականացնել: Թատրոնի շենքը գտնվում է անմիջապես Հյուսիսային պողոտայի գծի վրա և կարծես նրա կոմպոզիցիոն շարունակությունն ու ավարտն է հանդիսանում: Շենքի հարավային կողմին հանդիպակաց գտնվում է Թատերական Հրապարակը՝ (կամ՝ Ազատության Հրապարակը) գրող Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձաններով: Ֆիլհարմոնիկ դահլիճի մուտքի առաջ տեղադրված է հանրահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի հուշարձանը: Վերջերս Թատերական Հրապարակի տակ կառուցվեց 500 ամտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի: