Կայուն Կենսակերպի Օմեգա Կենտրոն, Նյու Յորք, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՆյու Յորքի Ռայնբեք բնակավայրում 2006 թվականին նախկին լիցքի տարածքում կառուցված Կայուն կենսակերպի Օմեգա կենտրոնը կայուն ճարտարապետության և էկոլոգիապես մաքուր շինարարական մեթոդների ժամանակակից խորհրդանիշ է: Հանրահայտ Օմեգան նաև կրթական կենտրոն է, որն առաջարկում է հատուկ ծրագրեր նախատեսված ուսուցիչների ու ճարտարապետների համար: Այն նաև իրենից ներկայացնում է ջրի մշակման կենտրոն` էներգիայի ցածր ծախսով և առանց քիմիայի օգտագործման:
Շենքի գլխավոր ձեռքբերումն այն է, որ խիստ արդունավետ կառույցն արտադրում է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան անհրաժեշտ է` շնորհիվ 200 ֆոտոէլեկտրական արևային վահանակների: Կենտրոնի տաքացման ու զովացման համակարգերն աշխատում են էներգիայի վերականգնվող աղբյուրներով: Հիմնականում բետոնից ու աղյուսից կառուցված Կայուն կենսակերպի Օմեգա կենտրոնն արժանացել է կայուն նախագծման երկու ամենահեղինակավոր մրցանակի` LEED Պլատինե հավաստագրում և Living Building Challenge: Էկոլոգիապես մաքուր շենքը, որը կառուցվել է «Բի-էն-Այ-Էմ Արքիթեքթս» (BNIM Architects) ընկերության նախագծով, պատկանում է Հոլիստական (Ամբողջական) ուսումնասիրությունների Օմեգա ինստիտուտին (Omega Institute for Holistic Studies): Շենքում նաև գործում է այսպես կոչված էկո-մեքենա` կոյուղաջրերի մշակման բնական տեխնոլոգիա, որը ստեղծվել է «Ջոն Թոդդ Էքոլոջիքըլ Դիզայն» (John Todd Ecological Design) ընկերության նախագծով:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.architizer.com