Օֆիս Դեպո, Օսթին, Տեխաս, ԱՄՆ
Ի՞նչ է LEED Հավաստագրումը1986 թվականի մարտին հիմնադրված «Օֆիս Դեպո» (Office Depot) ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է գրասենյակային պարագաների լայն տեսականի, տրամադրում զանազան ծառայություններ և ունի մոտ 42,000 աշխատող ամբողջ աշխարհում: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոն քաղաքում: Ընկերության էկոլոգիապես մաքուր խանութը, Տեխասի Օսթին քաղաքում, կառուցվել է «Ջեյ-Ար Հայնեման ընդ Սանզ» (JR Heineman and Sons, Inc.) ընկերության կողմից և առաջարկում է գրասենյակային ապրանքներ, կահույք, համակարգիչներ և տպագրական սարքեր, ինչպես նաև տրամադրում բիզնես-ծառայություններ: Շենքը, որը կառուցվել է «Էս-Բի-Էլ-Էմ Արքիթեքթս» (SBLM Architects) ընկերության նախագծով, ունի անդրադարձնող սպիտակ տանիք, որի գլխավոր գործառույթներն են` արտացոլել արևի լույսը և զովացնել խանութը: Յուրահատուկ տանիքի շնորհիվ հաջողվում է խնայել օդորակման ծախսերը և կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը տարեկան 37%-ով: Ավելին, էկոլոգիապես մաքուր խանութում հաջողվում է նաև 23%-ով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները: Մյուս նշանակալի կանաչ տարրերից են նաև բետոնից կայանատեղին, բոլոր սենյակներում տեղադրված լուսային սենսորները, բարձր արդյունավետությամբ աշխատող օդափոխության համակարգը, ջրի խնայողությամբ սարքավորանքը զուգարաններում, ջերմաստիճանի մշտական վերահսկողությունը և այլն: Խանութի կայուն շենքը 2008 թվականի մայիսին արժանացել է LEED Ոսկե հավաստագրման: Հատակի ընդհանուր մակերեսը 1941 քառակուսի մետր է:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am