Օձունի Սուրբ Աստվածածին Եկեղեցի, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է 303-313 թվականին Տրդատ ΙΙΙ թագավորը, իսկ Գրիգիր Լուսավորիչն այն օծել է (Հայ Եկեղեցու առաջին Կաթողիկոսը): Նախկինում եկեղեցին եղել է միանավ բազիլիկ՝ առանց գմբեթի և ունեցել է ավելի փոքր չափեր, սակայն V դարում այն երկրաշարժից քանդվել է, և այդ քանդված եկեղեցու մոտ 20 հարթաքանդակներ (որոնք համաշխարհային արժեք ունեն) VΙ դարում օգտագործվել են եկեղեցու վերակառուցման ժամանակ: Ι դարում Օձուն է եկել Քրիստոսի 12 առաքյալներից մեկը՝ Թովմասը եկեղեցու տեղում քահանաներ և եպիսկոպոսներ է օծել (հենց օծել բառից է առաջացել Օձուն բառը), իսկ Հնդկաստան գնալուց առաջ ներկայիս Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի վայրում ամփոփել է Քրիստոսի բարուրաշորը (որի մասին վկայում է եկեղեցու հարավային դռան վերևի մասում VΙ դարի արձանագրությունը): Հետագայում Քրիստոսի բարուրաշորի գոյության մասին կասկածներ են առաջացել, և խորանի քարերից մեկը տեղահանել են, իսկ որոշ ժամանակ անց անցքը վերանորոգել են երեք խոշոր քարերով: Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու (VΙ դարի) կղմինդրե տանիքը XIX դարում վերանորոգել է Աբովյան գերդաստանը` այն փոխարինելով տուֆից տանիքի: Սովետական ժամանակաշրջանում եկեղեցին համարվել է վթարային շինություն, և 1980-ականներին սկսել են հիմնանորոգման աշխատանքները, սակայն խորհրդային ժամանակաշրջանի ավարտի հետ միասին վերակառուցման աշխատանքները ևս դադարեցվել են:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ