Տուն Նաուտիլուս, Մեխիկո, Մեքսիկա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՄեքսիկաԱյս կակղամորթի խեցու(Nautilus) տեսքով արտասովոր և զվարճալի տունը 2006 թվականին կառուցվել է ճարտարապետ Խավիեր Սենոսիանի (Javier Senosiain) նախագծով (Arquitectura Organica բյուրո): Տունը երեք կողմերից շրջապատված է ավելի բարձր կառույցներով , որի պատճառով ճարտարապետն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է բաց՝ արևմտյան կողմի վրա, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի լեռները: Ներքին դիզայնը իրականացված է պատերի և կահույքի սահուն և կլորավուն ձևերով, վառ գույներով և կանաչ՝ բուսական տարածքներով: Հատակը, պատերը, միջնորմներըը, առաստաղների և նույնիսկ կահույքի որոշ մասերը պատրաստված են այսպես կոչված արմոցեմենտից, որը բաղկացած է մետաղալարե ցանցից՝ պատված 5 սմ հաստությամբ մանրախիճ բետոնով: Արմոցեմենտը լայնորեն օգտագործվում է տարբեր բնագավառերում՝ շինարարության, քանդակագործության և անգամ նավաշինության մեջ: