Սուրբ Ծնունդի Հիշատակի Եկեղեցի, Բուլղարիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԲուլղարիաՍուրբ Ծնունդի Հիշատակի Եկեղեցի, Շիպկա, Բուլղարիա
Քրիստոսի ծնունդի հիշատակ-եկեղեցին կամ Շիպկայի վանքը, ռուս-բուլղարական բարեկամության առաջին հուշարձանն է Բուլղարիայի հողի վրա: Այն գտնվում է Շիպկայի լեռնանցքի հարավային մասում, Շիպկա քաղաքի մոտակայքում:
Շինարարությունը սկսվել է 1885 թ-ին ճարտարապետ Ա. Տոմիշկոյի նախագծով:
Տաճարի կառուցման գաղափարը պատկանում է Օլգա Նիկոլաևնա Սկոբելևաին` ով հայտնի գեներալ Մ. Սկոբելևի մայրն էր և գեներալ Մ. Սկոբելևի կինը: Տաճարի շինարարությունն իր շուրջ համախմբեց երկու ազգերը: Բոլոր ռազմական և քաղաքացիական կազմակերպությունները, անկախ բարերարները և բազմաթիվ ռուս ու բուլղարացի քաղաքացիներ միջոցներ հատկացրեցին նախագծի իրականացման համար:
Շինարարական հանձնաժողովը գլխավորում էր կոմս Նիկոլայ Պավլովիչ Իգնատևը: Քանի որ դոնորների կամքն էր ստեղծել հիշատակի տաճար և աղոթարան ազատագրող զոհերի պատվին (ինչպես Սոֆիայի Սբ. Ալեկսանդր Նևսկի տաճարը), այն անվանեցին «Հիշատակի եկեղեցի»:
Հիշատակի եկեղեցին իր մեջ ներառում է վանքը, փոքրիկ հյուրանոց ուխտավորների համար, վանքի կացարանը և ճեմարանը:
Եկեղեցին ունի խաչաձև գմբեթ և երեք խորան: Կառույցի ճակատը հարուստ է Յարոսլավլի XVII դ. եկեղեցական ճարտարապետության դպրոցի մոտիվներով:
Եկեղեցու շինարարությունն ավարտվեց 1902-ին: Բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 1902 թ. սեպտեմբերի 27-ին` Շիպկայի դեպքերի 25-րդ տարելիցի կապակցությամբ, կոմս Իգնատևի հանդիսավոր ելույթի ներքո:
Տաճարի ներքին ձևավորումը նվիրված է ռազմական թեմային: Պատերին տեղադրված են 34 մարմարե սալեր, այն զորամասերի անվանումներով, որոնք մասնակցել են Շիպկայի մարտերին:
Սալիկների վրա կարելի է նաև տեսնել ռուս զինվորների և սպաների, ինչպես նաև բուլղարացի կամավորներների անուններ, ովքեր զոհվել են Շիպկայի պաշտպանության և Կազանլակ ու Ստարա Զագորա քաղաքների համար մղվող մարտերում:
Ամենամեծ զանգը կշռում 11,643 կգ: Այս զանգը Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի անձնական նվերն է եկեղեցուն: Բոլոր զանգերը պատրաստված են Ռուսաստանում և դրանց արտադրության համար Ռուսաստանի կայսրության Զինվորական նախարարությունը հատկացրել էր մոտ 30 տոննա կրակած փամփուշտների պարկուճներ:
1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմին նվիրված բոլոր հուշարձաններից այս տաճարը համարվում է առավել տպավորիչ ու գեղեցիկ:
Հոդվածը Լիլիթ Վանեսյանի, www.building.am