Ազգային Լիգայի Մարզադաշտ, Վաշինգթոն, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Բեյսբոլի ազգային լիգայի Վաշինգթըն Նեշնլզ թիմի մարզադաշտը (Nationals Park) գտնվում է Վաշինգթոնի հարավային մասում, Անակոստիա գետի և Նեյվի Յարդի հարևանությամբ: Մինչ նրա կառուցումը Վաշինգթըն Նեշնլզ բեյսբոլի թիմը խաղում էր RFK մարզադաշտում: Բեյսբոլի ազգային լիգայի առաջին պաշտոնական խաղը (Վաշինգթըն Նեշնլզ ընդդեմ Ատլանտա Բրեյվզ - 3-2) կայացել է 2008 թվականի մարտի 30-ին: 611 մլն դոլար արժողությամբ նախագծի հեղինակները Պոպյուլուս Դեվրուա (Populous Devrouax) և Փարնելլ Արքիթեքթս ընդ Փլեններս (Purnell Architects and Planners ) ընկերություններն են: Մարզադաշտի կառուցումը, որի տեղն ընտրել էր Վաշինգթոնի քաղաքապետ Էնթոնի Ուիլյամսը, սկսվեց 2006 թվականի մայիսին և ավարտվեց 22 ամսում: Մարզադաշտը կարող է տեղավորել 41,000 երկրպագու, ունի 31 մետր երկարությամբ ցուցատախտակ, ինչպես նաև դիտասենյակներ` երեք մակարդակով, որոնք կրում են նախագահներ Վաշինգթոնի, Ջեֆֆերսոնի և Լինքոլնի անունները: Արտաքին ճակատը քաղաքի ճարտարապետության արտացոլումն է` նորարարական նախագիծ` ապակուց, պողպատից և բետոնից: Չնայած նախագծողների նպատակն էր արժանանալ «հավաստագրված» կանաչ նախագիծ վարկանիշի, մարզադաշտը ստացավ LEED արծաթե հավաստագրում: Քանի որ մարզադաշտը գտնվում է Անակոստիա գետի հարևանությամբ, անձրևաջրերի վերամշակումը խիստ կարևոր նշանակություն ունի: Մինչ դրենաժային համակարգ ներմղվելը, անձրևաջրերն անցնում են ստորգետնյա ավազե զտիչների միջով: Շնորհիվ կրկնակի հոսքով զուգարանների և ջրի խնայողությամբ աշխատող սարքերի` ջրի օգտագործումը կրճատվում է տարեկան 15 %-ով: 585 քառակուսի մետր մակերեսով կանաչ տանիքը, որով ծածկված է զուգարանների հատվածը, նվազեցնում է ջերմության կուտակումը: Մարզադաշտը զբաղեցնում է մոտ 102,200 քառակուսի մետր տարածք և կառուցվել է Քլարք Քընսթրաքշըն և Սմութ Քընսթրաքշըն (Clark Construction and Smoot Construction) ընկերությունների կողմից:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.biulding.am

Photos:https://www.jdland.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ