Հայաստանի Ազգային Ժողով, Երևան, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԵրևանի ամենագեղեցիկ և ամենահրապուրիչ շենքերից մեկն է, որը կանգնած է փոքր բլրի վրա, ինչ և ակնհայտորեն ընդգծում է շենքի գերակա կարգավիճակը: Շենքը նախագծվել էր 1947 թվականին՝ հայտնի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի ղեկավարությամբ, իսկ շինարարությունն իրականացվել է 1948-1950 թվականներին: Կառուցման ավարից անմիջապես հետո՝ 1951 թվականին, Մարկ Գրիգորյանը պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով: Շենքը, որը կառուցված է բաց նարնջագույն տուֆից, իսկապես մարմնավորում է շենքի ճարտարապետության, գտնվելու վայրի և լանդշաֆտային լուծումների հիասքանչ ներդաշնակություն, ու արդարացիորեն կանգնած է իր ժամանակի ճարտարապետական գլուխգործոցների ամենաբարձր աստիճանին:

Դիրքը Քարտեզի Վրա