Տուն-Սունկ, Սան Դիեգո, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Չնայած այս կառույցը չգրավեց ինձ իր անսովոր հմայքով, այնուամենայնիվ այն հետաքրքրում է բազմաթիվ զբոսաշրջիկների իր հիասքանչ շրջակայքով և արտաքին տեսքով: Տուն-սունկը գտնվում Կալիֆորնիայի Լա Յոլլա ծովափում՝ ամերիկյան մի հիասքանչ քաղաքի՝ Սան Դիեգոյի հյուսիսում՝ Սքրիփսի օվկիանոսագիտության ինստիտուտից հյուսիս: Այն նախագծվել է ճարտարապետ Դեյլ Նեյգլի կողմից և կառուցվել1968-ին Bell's Potato Chips-ի սեփականատեր Սեմ Բելի պատվերով: Սեմ Բելը գնելով այս հայացքն ուղած դեպի Խաղաղ օվկիանոսը և շրջապատված ժայռերով տարածքը, պատվիրում է մի ամառանոց՝ արտասովոր ֆուտուրիստական դիզայնով: Այս օվկիանոսամերձ տունը, որը հայտնի է նաև «Տաղավար» անունով, պետք է դիմակայեր երկրաշարժերին և անբարենպաստ եղանակներին՝ մակընթացություններին, փոթորիկներին, հրդեհներին ու տեղատարափ անձրևներին: Այստեղ հասնելու համար ժայռերով ձգված գրեթե ուղղահայաց տրամվայի գիծ է կառուցվել: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի «Տաղավարն» ունի ինչ-որ միստիկ և գաղտնի տարր: Սնկի տեսքով այս տունը, ներկայանալով իր ողջ գեղեցկությամբ, Լա Յոլլայի հայտնի տեսարժան վայրն է համարվում, ինչպես նաև գրավիչ վայրերից մեկը թե՛ ամերիկացիների, և թե՛ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների համար:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ