Սուրբ Հոգիների Թանգարան, Հռոմ, Իտալիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իտալիա

Դել Սակրո Կուորե դել Սուֆրաջիո (Chiesa del Sacro Cuore del Suffragio) եկեղեցու մատուռում կա Սուրբ հոգիների կամ ուրվականների թանգարան ( Museum of the Holy Souls in Purgatory; It. Piccolo Museo Del Purgatorio): Այս պատմությունը գնում է դեպի 1912թ., երբ եկեղեցու վանահայրը որոշում է հավաքել ուրվականների գոյության ապացույցներ: Ավելի ուշ հավաքված «նյութերի» հիման վրա բացվում է այս թանգարանը: Այն անվանվում է Սուրբ Հոգիների Թանգարան: Կանոնների համաձայն թանգարան մտնելու համար պետք է ստանալ տեղի կաթոլիկ հոգևորականի թույլտվություն, սակայն դեռևս չի գրանցվել դեպք, որպեսզի որևէ մեկին մերժեն այցելել թանգարանը:

Այստեղ հավաքված են Հոգիների գոյության բազմազան «ապացույցներ»` ոտքերի հետքեր, ձեռքերի հետքեր գրքերի, ջահերի և այլ առարկաների վրա, նույնիսկ մատնահետքեր: Այս յուրօրինակ թանգարանի ամենահայտնի նմուշը գիշերաթասակն է, որի վրա երևում են մատների սև հետքեր: Համաձայն լեգենդի մատնահետքերը պատկանում են ոմն Լուիզա լե Սենեշելի ուրվականին: Ասում են` նա մի գիշեր այցելելել է իր ամուսնուն, որը բավականին ազատ կյանք էր վարում կնոջ մահից հետո, քաշել է նրա քթից և գցել է գլխից թասակը:

Ամբողջ թանգարանում վառվող մոմեր են դրված, բոլոր նմուշները ցուցադրված են կիսախավարում, ինչն ավելի է ուժեղացնում տեսածից տպավորությունը: Եկեղեցու վանահոր խոսքերով բոլոր ցուցադրված նմուշներն իրական են, այստեղ չկան միայն լուսանկարներ: Նրա խոսքերով հոգիներն իրենք չեն ուզում լուսանկարվել և այդ պատճառով բոլոր ժապավենները, որոնց վրա կարող էին ուրվականներ պատկերված լինել, փչանում են:

Չի կարելի վստահաբար ասել, թե արդյոք այս ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Սակայն մի բան հաստատ է. այսքան հանգուցյալ աշխարհի հետ կապված ապացույցների ներկայությունը միևնույն վայրում մտածելու տեղիք է տալիս...

Թանգարանի մուտքն անվճար է, հանգանակությունները ողջունելի են:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.biulding.am

Photos: www.catholicism.org


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ