Հանչժոուի Թանգարան, Հանչժոու, Չինաստան
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՀանչժոուի թանգարանը, որը գտնվում է Հանգչոուի էներգիայի և շրջակա միջավայրի արդյունաբերական այգում` Չժեցյան հարավարևելյան նահանգում, արժանացել է LEED Պլատինե հավաստագրման ԱՄՆ-ի Կանաչ շինությունների խորհրդի կողմից: Կառույցի հիմնակմախքը պողպատից է: Կանաչ շինության հատակների ընդհանուր մակերեսը 4679 քառակուսի մետր է: Էկոլոգիապես մաքուր նախագիծն աչքի է ընկնում պասիվ օդափոխության համակարգով, նախագծումով, որը թույլ է տալիս բնական լույսի առավելագույն ներթափանցում, և շենքի ներքին միջավայրի մոնիթորինգի համակարգով, որը մշտապես վերահսկում է ջերմաստիճանը, խոնավության մակարդակն ու օդի որակը: Էլեկտրաէներգիայի խնայումը կազմում է տարեկան 76.4%: Թանգարանի շենքն օգտվում է էներգիայի վերականգնվող աղբյուրներից` արևային էներգիա, քամու էներգիա և ջրածնային վառելիք: Կառույցի կանաչ տանիքն իրենից ներկայացնում է անձրևաջրերի կուտակման և վերամշակման յուրահատուկ համակարգ: Քառահարկ թանգարանը բացվել է 2009 թվականի նոյեմբերի 1-ին:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am