Մայր Սագ , Հազարդ, Կենտուկի, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Մայր Սագ» ( արևմտյան հեքիաթների հայտնի գործող անձ) տունը կառուցվել է 1935-1940 թթ, Կենտուկի նահանգի Հազարդ քաղաքում, տեղաբնակ Ջորջ Սթեյսիի կողմից: Այս սագը նախագծվել և կառուցվել է որպես տուն, որտեղ Սթեյսին իր կնոջ Օլլիի և չորս երեխաների հետ միասին, ապրեցին երկար տարիներ: Տունն ունի երեք ննջասենյակ, մեկ հյուրասենյակ, խոհանոց, բաղնիք, ճաշասենյակ և մեծ ընտանեկան սենյակ: Հետագայում ավելացվել է կից պարենային խանութը:

Ըստ Ջորջի կնոջ՝ Օլլի Սթեյսիի, մի օր Ջորջը տուն է գալիս հետաքրքիր միտք գլխումը ծագած, այն է՝ կառուցել մի սագանման տուն: Հետո նա դուրս է գալիս որսի և իր տան ապագա նախագիծը՝ սագը ձեռքին վերադառնում է տուն: Այնպես որ, սագի զոհաբերությունը այս հետաքրքիր մտքի իրականացմանն է նպաստել: Կառույցը երեսպատված է ավազաքարով: Տանիքը շերտավոր է, ինչպես և սագի փետրածածկույթը: Թռչունի գլուխը մոտ 4.5մ բարձրություն ունի: Սա շատ հարմարավետ տուն է, կառուցված կլորավուն՝ բնի տեսքով, իսկ լուսամուտները նման են ձվերի: Այս տան գաղափարի հիմքում պարոն Սթեյսին դրել է իր ընտանեկան կյանքի և երջանկության ուրույն ըմբռնումը:

Այժմ Մայր Սագում ապրում են Միրա և Լոգան Սայզմորները: Նրանց խոսքերով մինչ օրս տունը մեծ հետաքրքրություն է առաջացնում քաղաքի հյուրերի մոտ և հանդիսանում է Հազարդի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ