Մոնտերեյի Իրավաբանական Քոլեջ, Սիսայդ, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՄոնտերեյի Իրավաբանական Քոլեջ, Սիսայդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
1972 թվականին հիմնադրված Մոնտերեյի իրավաբանական քոլեջը լիազորագրված մասնավոր իրավաբանական դպրոց է, որը չորս տարվա ուսումնական ծրագիր և Իրավաբանության մագիստրատուրայի երկամյա ծրագիր է առաջարկում այն ուսանողներին և մասնագետներին, որոնք ցանկանում են բարձր գիտական աստիճան ստանալ իրավաբանության ոլորտում: 2010 թվականի ապրիլին Քոլեջը բացեց իր երկրորդ շենքը, որն արժանացավ LEED Պլատինե հավաստագրման` կայուն և նորարարական նախագծման բնագավառում ձեռքբերումների համար: Այդ ժամանակից ի վեր վերափոխված շենքը, որը մի ժամանակ ռազմական շինություն էր, ծառայում է որպես Արդարադատության համայնքային կենտրոն: Այն փայլուն օրինակն է այն բանի, թե լքված ռազմական շենքն ինչպես կարող է հաջողությամբ վերանախագծվել` LEED չափանիշների համաձայն: Շենքի տանիքին տեղադրված ֆոտոէլեկտրական արևային պանելներն էլեկտրականություն են արտադրում շենքի համար: Շրջակա միջավայրի առումով կայուն շինությունն օգտվում է նաև ջրախնայող սարքավորումներից և բնական լույսից: 557 քառակուսի մետր տարածքով շինությունը ներառում է դասասենյակներ և վարչական գրասենյակներ, ինչպես նաև իրավաբանական գրադարան: Շենքի գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել «Աուսոնիո» (Ausonio Inc.) ընկերությունը, որը նույնպես արժանացել է մրցանակի` «Շինանյութերի և շինարարական տեխնիկայի ոլորտում նորարարությունների համար»:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am