Սուրբ Գևորգի Վանք , Բելասչիցա, Բուլղարիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Բուլղարիա

Սուրբ Գևորգ Զորավարի վանքը (կամ Բելասչիցյան վանք) կառուցվել է 1020թ-ին, Բելասչիցա գյուղի մոտ, Պլովդիվից 12 կմ հարավ: .

Վանքը կառուցվել է բյուզանդական ռազմահրամանատար Նիկիֆոր Քսիֆիասի (Nicephorus Xiphias; Никифор Скифи) կողմից, ով 1014թ-ին Բելասիցա լեռան ճակատամարտում հանկարծ հայտնվեց հզոր բուլղարական արքա Սամուիլի թիկունքում և նպաստեց Վասիլ II կայսրի հաղթանակին: .

1018թ-ին բյուզանդական կայսր Վասիլ II-ը իր սպարապետ Նիկիֆոր Քսիֆիասին նշանակում է Ֆիլիպոպոլիսի տարածաշրջանի մարզպետ: Գլխավոր գրասենյակը որոշվում է կենտրոնացնել Ֆիլիպոպոլիսում (այժմյան Պլովդիվ): Նորանշանակ մարզպետն անմիջապես նկատում է Պլովդիվի հարուստ ու բերրի, բայց անմշակ հողը: Աշխատուժ ապահովելու նպատակով նա դիմում է կայսր Վասիլ Երկրորդին`խնդրելով աշխատուժ ուղարկել Սամուիլ թագավորի 15.000-ոց բանակի զինվորներից, որոնց գերի էին վերցրել Բելասիցայի ճակատամարտի ժամանակ: .

Նիկիֆոր Քսիֆիասը հիմնեց մի մեծ պալատ-ամրոց, որը կանգուն մնաց մինչև 1650թ-ը: Բելասչիցա գյուղի հարավում մինչ մեր օրերս պահպանվել են պալատի ավերակները: .

Այսպես, 1020թ-ին, 1 կմ դեպի հարավ իր պալատից, Նիկիֆոր Քսիֆիասը կառուցեց Սբ. Գևորգին նվիրված վանքը: Նիկոֆորը Ստարա Զագորա քաղաքից էր, բուլղարացի, անունը՝ Նիկոլայ: Դեռևս երեխա՝ 11 տարեկան հասակում, նրան տեղափոխում են Պոլիս, որպես ստրուկ և սկսում սովորեցնել ռազմական գործ, որն էլ դարնում է նրա կոչումը: Երեսուն տարեկան հասակում Քսիֆիասը մասնակցեց Բելասիցայի բլրի ճակատամարտին, որպես ռազմահրամանատար: Նա հայտնի էր իր դաժանությամբ և անգթությամբ: Որպեսզի գաղտնի պահի իր բուլղարական ծագումն անգամ պատվիրում է կուրացնել հարազատ եղբորը: Քսիֆիասի մայրը, յոթանասունվեցամյա Վեցիսլավան, տեսնելով, թե ինչ դաժան է վերաբերում տղան բուլղարացիների և իր ավագ որդի Դրագոմիրի հանդեպ, անիծում է որդուն: Նիկիֆորը, իմանալով մոր անեծքի մասին, այդպես էլ չի ապաշխարում: Սակայն վրեժը վրա է հասնում. նա սպանվում է 1029թ-ի դեկտեմբերի 22-ին, Բելասիցայի երկրորդ ճակատամարտում՝ երբ բյուզանդական զորքը պարտվում է: Հետագայում՝ XIX և XX դարերում, կրոնավոր բազմաթիվ բուլղարացիներ ու հույներ աշխատել են պահպանել և վերականգնել շենքերը և բակը: Վանքը մեծ չէ, բայց շատ հարմարավետ է ու հյուրընկալ: Այն գտնվում է հմայիչ անտառում՝ գյուղի վերևում: Ներկայումս վանքում ապրում են մի քանի միանձնուհիներ:

Մայիսի 6-ին՝ վանքի հովանավոր սրբի տոնի առթիվ, շրջակայքում հավաքվում են բազմաթիվ ուխտավորներ: .

Հոդվածը Լիլիթ Վանեսյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ