Մ. Ջեյ Հոմերի Գիտ. և Ուսանողական Կյանքի Կենտրոն

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Մայքլ Ջեյ Հոմերի Գիտության և Ուսանողական Կյանքի Կենտրոն, Աթերթոն, ԱՄՆ
Մեր օրերում ավելի ու ավելի մեծ թվով դպրոցներ ձգտում են ապահովել կայուն նախագծման բոլոր չափանիշները: Կալիֆորնիայի Աթերթոն քաղաքում գտնվող Մայքլ Ջեյ Հոմերի գիտության և ուսանողական կյանքի կենտրոնը վառ օրինակն է այն բանի, թե բնությունն ու գիտությունն ինչպես կարող են միավորվել և ստեղծել հարմար միջավայր ուսանողների համար, ինչպես նաև ապահովել կրթության կատարյալ հնարավորություններ: Նախագծող թիմի գլխավոր առաքելությունն է եղել` ցույց տալ բնության ազդեցությունը կյանքի առօրյա գործընթացների վրա: 1898 թվականին հիմնադրված դպրոցը զբաղեցնում է 4100 քառակուսի մետր տարածք, ունի ջրի մշակման և թափոնների վերամշակման համակարգեր, բնական օդափոխություն, որի շնորհիվ ջերմային կոմֆորտ է ստեղծվում կառույցի բոլոր անկյուններում: 2007 թվականին շինությունն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման (դպրոցներ անվանակարգում): Էլեկտրականության օգտագործումը կրճատված է 69%-ով, իսկ ջրի օգտագործումը` 50%-ով: Շենքը կառուցվել է «Լեդդի Մեյթամ Սթեյսի Արքիթեքթս» (Leddy Maytum Stacy Architects) ընկերության նախագծով և կառուցված է հիմնականում պողպատից, բետոնից և կարմիր աղյուսից: Յուրահատուկ անձրևային այգին ու կանաչ տանիքը ոչ միայն ներկայացնում են տարածքի երաշտադիմացկուն բույսերը, այլ, արևի պասսիվ ստվերի օգտագործման և էներգախնայող լուսային համակարգի հետ մեկտեղ ապահովվում են շինության նորմալ ջերմաստիճանը` առանց լրացուցիչ տաքացման ու զովացման համակարգերի:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.greensource.construction.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ