Էմ Ջի Էմ Գրանդ Մակաո, Մակաո
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՄակաոԷմ Ջի Էմ Գրանդ Մակաո հյուրանոցային համալիրը (MGM Grand Macau Hotel) հինգաստղանի բարձրակարգ հյուրանոց-կազինո է, որտեղ արևելքի ու արևմուտքի մշակույթային արժեքները ներդաշնակորեն համադրվում են ժամանակակից բարձր տեխնոլոգիաների հետ: Այն գտնվում է Չինաստանի հարավային ափին, Մակաոյի հենց սրտում և պաշտոնապես բացվել է 2007-ի դեկտեմբերի 18-ին: Ըստ պայմանագրի, հաստատված Մակաոյի կառավարության կողմից, Էմ Ջի Էմ Գրանդ Մակաոն պատկանում և գործում է որպես 50-50 համատեղ ձեռնարկություն MGM Resorts International կազմակերպության և տիկին Փենսի Հոյի (Pansy Ho Catalina Chiu-king)՝ Մակաոյի խաղային մագնատ Սթենլի Հոյի դուստեր միջև:
600 համարներից բաղկացած, 35 հարկանի այս հսկա հյուրանոցը վեր է խոյանում իր 154 մետր բարձրությամբ դեպի երկինք, իսկ շենքի շողացող ալիքանման հեքիաթային ճակատը կարծես արտացոլում է Հարավ-չինական ծովի նրբերանգները: Էմ Ջի Էմ Գրանդը ներկայանում է 20.620 քռ.մ. խաղային տարածքով, որն իր մեջ ներառում է 1.452 քռ.մ. համաժողովների սրահ, որն էլ իր հերթին ընդգրկում է Մեծ Դահլիճն՝ իր 807 քռ.մ. տարածքով՝ նախատեսված գործնական հանդիպումների, հասարակական միջոցառումների և հարսանիքների համար: ՍՊԱ կենտրոնը զբաղեցնում է 2.720 քռ.մ. տարածք և ներառում է բուժման 12 ուղղություններ:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am