Մելինք Ընկերության Գլխավոր Գրասենյակ, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Մելինք Ընկերության Գլխավոր Գրասենյակ, Միլֆորդ, Օհայո, ԱՄՆ
Մելինք ընկերության գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Սինսինաթի քաղաքի արևելքում (Միլֆորդ), զբաղեցնում է մոտ 2787 քառակուսի մետր տարածք: Սկզբում գրասենյակը բաղկացած էր երեք շենքից, որոնք տեղակայված էին քաղաքի տարբեր մասերում: Հետագայում դրանք միավորվեցին մեկ համալիրում` կորպորացիայի նախագահ Սթիվ Մելինքի նախաձեռնությամբ: 2006 թվականին Մելինքի գլխավոր գրասենյակն արժանացավ LEED Ոսկե հավաստագրման: Որոշ համակարգեր, մասնավորապես արևային էներգիայի մարտկոցներ տեղադրելուց հետո շենքը 2010 թվականի հունվարին արժանացավ LEED Պլատինե հավաստագրման և դարձավ Օհայոյի առաջին կառույցը, որը «Գոյություն ունեցող շենքեր» անվանակարգում արժանացավ նման բարձր գնահատականի: Այժմ գրասենյակային շենքում հաջողվում է խնայել տարեկան մոտ 35,000 դոլար էլեկտրաէներգիայի ծախս: Մելինքի գլխավոր գրասենյակի ներկայացուցիչների հաջորդ նպատակն էր մոտ ապագայում վերածվել այն զրո էներգիայով շենքի: 2011 թվականին այդ նպատակը նույնպես իրագործվեց:

Շենքում էլեկտրաէներգիան խնայվում է երկու միջոցով. շերտավարագույրներ, որոնք ուղղորդում են բնական լույսը, և սենսորներ, որոնք անջատում են լույսն այն դեպքում, երբ սենյակներում ոչ ոք չկա: Ընկերությունը նաև հայտնի է էներգիայի խնայողության ռազմավարության մշակման գործում: Հոսանքի օգտագործումը վերահսկվում է բաշխման համակարգի կողմից: Ջերմաստիճանն ու ածխածնի արտանետումները նույնպես վերահսկվում են: Կրկնակի հոսքով զուգարանների ու առանց ջրի միզարանների շնորհիվ ջրի օգտագործումը կրճատվել է 40%-ով: Շենքը զինված է քամու տուրբինով, որը գիշերները էլեկտրականություն է արտադրում: Թափոնների 90 %-ը վերամշակված է:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ