Մելդրամ Գիտական Կենտրոն, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Ի՞նչ է LEED Հավաստագրումը Մելդրամ Գիտական Կենտրոն, Սոլթ Լեյք Սիթի, Յութա, ԱՄՆ
LEED Պլատինե հավաստագրման արժանացած առաջին գիտահետազոտական շենքը` Մելդրամի գիտական կենտրոնը Վեսթմինսթրի Քոլեջում, քառահարկ կառույց է և զբաղեցնում է 5574 քառակուսի մետր: Շինարարական աշխատանքները սկսվել են 2008 թվականին: Նախագծի արժեքը կազմել է 30 միլիոն դոլար: Բարերարներ Փիթեր և Քեթի Մելդրամների անունը կրող կառույցը, որը հանրության համար բացվեց 2010 թվականին, կառուցվել է «Բիգ-Դի Քընսթրաքշըն» (Big-D Construction) ընկերության կողմից: Շենքի դիզայները Դերեք Փեյնն է` «Վի-Սի-Բի-Օու Արքիթեքչըր» (VCBO Architecture) ընկերությունից: Շինարարական թիմի գլխավոր խնդիրը էլեկտրականությունը համալիր հասցնելն էր: Շինանյութը վերցված է տեղական աղբյուրներից: Շենքը բաղկացած է բազմաթիվ հետազոտական լաբորատորիաներից ու ավելի քան 50 լսարանից: Ցերեկային լույսի սենսորներն օգնում են կրճատել էլեկտրականության ծախսը` անջատելով լույսն այն ժամանակ, երբ սենյակում ոչ ոք չկա: Շինարարական թափոնները (600 տոննա) վերամշակվել են: Շենքի տանիքում տեղադրված արևային պանելներն արտադրում են շենքի համար անհրաժեշտ էլեկտրականության 3%-ը: Հատակը վերամշակված փայտից է: Գիտական կենտրոնը, որը տեղակայված է երկու ճամբարի միջև, ունի նաև հեծանիվների կայանատեղի:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.westminstercollege.edu