Մեքքայի Ժամացույցի Թագավորական Աշտարակ

Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 601 / 558 մՀարկեր՝ 120Դիտահարթակներ՝ 558.7 մ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Սաուդյան Արաբիա

«Մեքքայի Ժամացույցի Թագավորական Աշտարակ» հյուրանոցը (Mecca Clock Royal Tower Hotel), «Աբրաջ ալ-Բեյթ Աշտարակներ» համալիրի (Abraj Al-Bait Towers) ամենաբարձր աշտարակն է: Բացի Ժամացույցի աշտարակից, համալիրը ներառում է վեց այլ աշտարակներ՝ Հաջար (260 մ, Hajar), Զամզամ (260 մ, ZamZam), Մաքամ (250 մ, Maqam), Քիբլա (250 մ, Qibla), Մարվա (240 մ, Marwah) և Սաֆա (240 մ, Safa): Համալիրի շինարարությունը ավարտվել է 2012 թվականին: Ըստ Սաուդյան Արաբիայի Կրոնական հանգանակությունների նախարարության տվյալների (Saudi Ministry of Religious Endowments), նախագծի իրականացումը արժեցել է 15 մլրդ ԱՄՆ դոլար: Աշտարակները հանդիսանում են «King Abdulaziz Endowment Project» նախագծի մի մասը, որի նպատակն է բարելավել սուրբ Մեքքա քաղաքի վիճակը, որպեսզի հնարավոր լինի բարելավել տարեց-տարի աճող ուխտագնացների պահանջները՝ հատկապես Հաջի ժամանակ:

«Մեքքայի Ժամացույցի Թագավորական Աշտարակ» հյուրանոցը (պատկանում է Ֆերմոնտ (Fairmont) հյուրանոցային ցանցին) գերիշխում է իսլամի ամենասուրբ վայրի վրա՝ Մասջիդ ալ-Հարամ մզկիթի և սուրբ Քաաբայի (սև խորհանարդ) վրա (Masjid al Haram and the Kaaba):

Ժամացույցի Թագավորական Աշտարակին պատկանում են մի շարք ռեկորդներ. Այսպես, սա ամենաբարձր հյուրանոցն է (2013), ամենաբարձր ժամացույցի աշտարակն է և ունի ամենամեծ աշտարակային ժամացույցները՝ 43 մ х 43 մ չափսերով՝ 4 կողմից:

Աշտարակային համալիրը կառուցվել է այն բլրի բրա, որտեղ գտնվում էր Օսմանական կայսրության 18-րդ դարի ամրոցներից մեկը (Ajyad Fortress), որը շինարարության իրականացման նպատակով՝ քանդվեց:

Սաուդյան Արաբիայում պաշտոնական հավատքը Վահաբիզմն է, ինչը բացասականորեն է վերաբերում բոլոր պատմական և կրոնական հուշարձաններին, որոնք կարող են պաշտամունքի առարկա դառնալ: Պետության վարած այս քաղաքականության շնորհիվ, 1985 թվականից ի վեր, Մեքքա քաղաքում ոչնչացվել են նմանատիպ հուշարձանների ավելի քան 95 տոկոսը, ներառած Մուհամմեդ մարգարեի ժամանակաշրջանի հիասքանչ հուշարձաններ: Այսօր, Մեքքայում, 20-ից քիչ պատմական հուշարձան է մնացել կապված Մուհամմեդի ժամանակների հետ:

Տեղեկատվություն Զբոսաշրջիկների և Գործարարների Համար


Վեբ Կայք » www.fairmont.com
Հասցե » Makkah Haram, Makkah, Saudi Arabia
Դիտահարթակ » Գտնվում է 558,7 մետր բարձրության վրա: Վերելակները հյուրերին բարձրացնում են դիտահարթակ, որը գտնվում է ժամացույցների հիմքի մակարդակի վրա: Դիտահարթակը համալրված է ժամանակակից աստղադիտակներով, որոնք հնարավորություն են տալիս լուսնին նայել Ռամադանի ժամանակ: Գործում է սրահ, Մեքքայի տեսարժան վայրերի դիտման համար:
Հյուրանոց Ֆերմոնտ (Fairmont Hotel) » Ունի 858 համար, որոնք կահավորված են 5 աստղանի հյուրանոցի լրիվ հարմարություններով: Համարների մակերեսներն են 43 մ² (Guest Rooms) մինչև 184 մ² (Gold Presidential Suites): Գները համապատասխանաբար՝ US$ 280 մինչև US$ 3000: Հաջի ժամանակ համարների ամրագրումը բավականին բարդ է: Գրանցումը՝ 16:00, դուրս գրումը՝ 12:00:
Միջոցառումներ » Հյուրանոցն ունի ավելի քան 3,200 մ² միջոցառումների համար նախատեսված տարածք՝ բիզնես կենտրոնով և մասնագիտացված անձնակազմով: 12 բանկետային դահլիճ, մեկ պարային դահլիճ՝ առանձին VIP տեղերով, 8 կոնֆերենց-դահլիճներ և բազմաթիվ օժանդակ տարածքներ: Գործում է ինչպես թեմատիկ, այնպես էլ սովորական քեյթրինգի ծառայություններ, ինչպես հյուրանոցում, այնպես էլ տարածքից դուրս:
Սնունդ » Գործում է 9 ռեստորան՝ աշխարհի բոլոր մայրցամաքների ուտեստներով: Դրանք են՝ Aja, Al Dar, Al Dira, Atyaf, Baharat, Mazaq, Mirkaz, The Grill և Zan ռեստորանները:
Սպա » Գործում է ֆիթնես կենտրոն՝ տղամարդկանց համար և սպա ՝ կանանց համար:
Աբրաջ ալ-Բեյթ Աշտարակներ » Ներառում են 20 հարկանի առևտրի կենտրոն (the Abraj Al Bait Mall), բնակարաններ մշտական բնակիչների համար, ուղղաթիռի 2 հարթակ և կոնֆերենց-կենտրոն գործարարների համար: Համալիրը կարող է տեղավորել մինչև 100,000 բնակիչ և հյուր:
Ավտոկայանատեղիներ » 1000-ից ավելի
Վիզա » Վիզայի և այլ օրինական փաստաթղթերի ձևակերպման համար հյուրերին խիստ խորհուրդ է տրվում այցելել իրենց բնակության երկրում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն կամ հյուպատոսություն, կամ Հաջի և Ումրաի գծով հաստատագրված կազմակերպությունների գրասենյակներ:
Ուշադրություն. Ոչ մուսուլմաններին մուտքը Մեքքա քաղաք (ինչպես և Մեդինա) խստիվ արգելվում է: Պատիժը՝ երկրից արտաքսումն է: Փաստաթղթերը ստուգվում են ինչպես քաղաք մուտք գործելիս, այնպես էլ քաղաքում: Միակ բացառությունը ավտոկայանն է, ինչը գտնվում է քաղաքի սահմանից դուրս:

Տեղեկատվություն Շինարարության Մասին


Սեփականատեր և Կառուցապատող
Saudi Bin Laden Group (www.sbg.com.sa)

Ճարտարապետական Նախագծում
Dar al-Handasah Shair & Partners(www.sbg.com.sa)

Կառուցվածքների Նախագծում
Dar al-Handasah Shair & Partners(www.dargroup.com)

Գլխավոր Կապալառու
Saudi Bin Laden Group (www.sbg.com.sa)

Ինժեներական Համակարգերի Նախագծում
Dar al-Handasah Shair & Partners (www.dargroup.com)

Վերելակների քանակը և Արագությունը
96; 6 մ/վ

ՎԺամացույցի Աշտարակի Հատակների Մակերեսը
310,638 մ²

Աբրաջ ալ-Բեյթ Կառուցապատման Հատակների Մակերեսը
1,575,815 մ²


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ