Մաքդոնալդսի Գլխավոր Գրասենյակ, Օուք Բրուք, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Մաքդոնալդսի Գլխավոր Գրասենյակ, Օուք Բրուք, Իլլինոյս, ԱՄՆ
Մաքդոլանդս կորպորացիայի գլխավոր գրասենյակի շենքը, որը նախագծել է ճարտարապետ Դըրք Լոհանը, կառուցվել է 1988 թվականին: Սկզբում 356 000 մ² տարածքում գտնվող համալիրը պարծենում էր եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղիով, էկոլոգիապես մաքուր գրասենյակային տարածքով և կանաչ տարածություններով: Ավելի ուշ ներմուծվեցին մի շարք համակարգեր, մասնավորապես` թափոնների վերամշակման, ոռոգման նպատակներով անձրևաջրերի կուտակման, յուղերը բիոդիզելի վերածման և այլն: Շենքը նախագծված է այնպես, որ բնական լույսը կարող է հեշտությամբ թափանցել ներս: Շենքում տեղադրված լուսային համակարգը նվազեցնում է էլեկտրականության ծախսը: Բացի այդ, գրասենյակը շատ մոտ է հանրային տրանսպորտին:

2008 թվականի ընկերության զեկույցը ցույց է տալիս, որ մինչ 2010 թվական ՄաքԴոնալդսի նպատակներն են եղել` ցանցի գործընկերներին ուսուցանել երեխաների բարօրության հիմնադրույթը, ինչպես նաև գտնել ուղիներ` ռեստորաններում էներգիայի ծախսը նվազեցնելու համար: Այս ծրագրերի գործարկման արդյունքում Չիկագոյում Մաքդոնալդսի փորձնական ռեստորանը սկսեց ծախսել 25 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա` շնորհիվ էներգախնայող խոհանոցային սարքավորումների և անձրևաջրերի կուտակման:

2009 թվականի ապրիլին համալիրն արժանացավ LEED պլատինե հավաստագրման այնպիսի կարևոր գործոնների համար, ինչպիսիք են ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, գրասենյակային պայմանները, էներգիայի և ջրի արդյունավետ օգտագործման համակարգերը: Այս հեղինակավոր մրցանակին արժանանալու համար Ջոզեֆ Էնդրեսը և նրա թիմը ստիպված էին ձևափոխել 1988 թվականի նախագիծը: Հատակի ընդհանուր մակերեսը 35,303 քառակուսի մետր է: Էդ և Ֆրեդ կոչվող երկու լճակները ոռոգում են շրջապատող կանաչ տարածքը: Մաքդոնալդսի գլխավոր խնդիրներից մեկն էլ թափոնների վերամշակման կայուն համակարգն է: 2008 թվականին համալիրում իրականացվել է 128 տոննա թղթի և 31 տոննա մետաղի թափոնի վերամշակում:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ