Մանիթոբա Հիդրո Փլեյս, Վինիպեգ, Կանադա
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՎինիպեգում գտնվող 21-հարկանի «Մանիթոբա Հիդրո Փլեյս» (Manitoba Hydro Place)
աշտարակը, «Մանիթոբա Հիդրո» ընկերության գլխավոր գրասենյակն է և հանդիսանում է աշխարհի ամենաէներգախնայող և կանաչ աշտարակներից մեկը: Հատակների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 64,568 քառակուսի մետր: Բնական գազի ու էլեկտրականության ոլորտի հայտնի ընկերության` A տառ հիշեցնող շենքը, որը նաև կոչում են «բաց գիրք», բաղկացած է երկու թևից, որոնք միանում են պոդիումով և դեպի հարավ նայող ատրիումով: Շինության ամենայուրահատուկ առանձնահատկությունը 115 մետրանոց «արևային ծխնելույզն» է, որը կարգավորում է պասսիվ օդափոխության համակարգը և օրական 24 ժամ թարմ օդ է մատակարարում բնական եղանակով: Մինչ աշխատանքային տարածք մտնելը օդը մաքրվում է կարգավորվող կափույրների միջով: 2009 թվականի սեպտեմբերի 29-ին բացված աշտարակը կառուցվել է «Կուվաբարա Փեյն ՄըքՔեննա Բլամբերգ Արքիթեքթս» (Kuwabara Payne McKenna Blumberg Architects) ընկերության նախագծով: Դիզայներների թիմն օգտվել է տարածքի կատարյալ պայմաններից և օգտագործել մշտական քամիներն ու արևային էներգիան: Բացի այդ, յուրահատուկ աշտարակը եռաշերտ ապակեպատ է, այսինքն` ներքին տարածքը բաղկացած 1 շերտ ապակուց և անջատված է կրկնակի ապակեպատ արտաքին Ճակատից: Ավարտի պահին, 2009 թվականին, շինության արժեքը կազմել է 278 մլն ԱՄՆ դոլար: Նախագիծն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման Կանադայի Կանաչ շինությունների խորհրդի կողմից:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am