Մայրիկի Սպասքապահարանը, Միսիսիպի, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Մայրիկի Սպասքապահարանը, Նատչեզ, Միսիսիպի, ԱՄՆ
Լավագույն խոհարարները սևամորթ կանայք են: Եվ այս անսովոր շենքը, Նատչեզ քաղաքում, իհարկե պետք է լիներ ոչ այլ ինչ, քան ռեստորան: Նատչեզը փոքր, բայց երկար և հարուստ պատմությամբ քաղաք է ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում՝ գետի ափին: Մայրիկի սպասքապահարանը կառուցվել է 1940 թ-ին դեպի «Շելլ» ավտոլցակայան հաճախորդներ գրավելու նպատակով: Այն գտնվում է 61 մայրուղու կողքին՝ Նատչեզից հարավ: Այս եզակի ռեստորանն ու հուշանվերների խանութը տեղակայված են 8.5մ բարձրությամբ մի սևամորթ կնոջ զգեստի քովում: Կիսաշրջազգեստը աղյուսից է, ականջօղերը՝ պայտերից. ժպտացող կինը մատուցում է սկուտեղը ձեռքին: Իր պատմության ընթացքում կառույցն անգամներ վերանորոգվել է: Վերջերս նույնպես Մայրիկի սպասքապահարանը արտաքին և ներքին վերանորոգման աշխատանքների արդյունքում նոր շունչ է ստացել: Այս բացառիկ հուշարձանը բացառապես բարի և տաք զգացմունքներ է հաղորդում, ինչը բնորոշ է սևամորթ կանանց: Մայրիկի կողքով անցնելիս անպայման այցելեք նրան և համտեսեք հարավային խոհանոցի բարձրարժեք համն ու հոտը:

Մայրիկի սպասքապահարանը տեղադրվել է նաև մեր Սեքսի շենքերի բաժնում: Այն միտքը, որ դու կարող ես համտեսել տարբեր համեղ ուտեսներ ինչ-որ մի կնոջ զգեստի տակ, արդեն բերում է որոշակի զգացմունքների...

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.verba1501.dreamwidth.org


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ