Կատուների Հյուրանոց «Longcroft», Մեծ Բրիտանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Կատուների Հյուրանոց «Longcroft», Հարթֆորդշիր, Մեծ Բրիտանիա
Եթե Ձեզ հնարավորություն ընձեռնվի ճանապարհորդել ձեր կատվի հետ Հարթֆորդշիր կոմսությունում՝ Անգլիայի հարավարևելյան մասում, փորձեք թեպետ մեկ օրով նրան թողնել այս հինգաստղանի հյուրանոցում: Դրա շնորհիվ ձեր սեփական աչքերով կարեղ եք տեսնել այդ ինքնատիպ գաղափարի իրական արդյունքները և, ինչու ոչ, ձեր փափկասուն ընկերոջը պարգևել բազում անմոռաց և շքեղ պահեր:

Նորարարական գաղափարի հիմնադիրներն են այս շքեղ հյուրանոցի սեփականատերեր Աբի և Մեթյու Փերզերները: Հյուրանոցի եզակի ու արտասովոր լինելը պայմանավորված է ո՛չ թե նրա ճարտարապետական լուծումներով , այլ իր բովանդակությամբ ու նպատակային ուղղվածությամբ, այն է՝ հյուրանոց բացառապես կատուների համար: Այս հյուրանոցն ունի վեց առանձին թեմատիկ սենյակներ՝ յուրաքանչյուրն իր առանձին ննջասենյակով, մորթյա մահճակալներով և «մարզասրահով»: Այս ամենը, անշուշտ, կառուցված է ամբողջապես էկոլոգիապես մաքուր նյութերից: Ճենապակե շատրվաններից կատուները խմում են բյուրեղյա մաքուր ջուրը, լսում են տարբեր ոճերի երաժշտություն, որը հնչում է թանկարժեք ստերեո համակարգից՝ $9000 արժողությամբ: Ինչ վերաբերում է սննդամթերքին, պարզապես խոսքեր չեմ գտնում. «A La Cat» մենյուն առաջարկում է այնպիսի դելիկատեսներ, ինչպիսիք են սպիտակ ձուկը, թունան, սաղմոնը, ծովախեցգետինը և հավի լյարդը: Ամենը հատուկ կազմված է դիետոլոգի կողմից: Սնունդը մատուցվում է արծաթե սպասքով և չինական կարծր ճենապակե ափսեներով: Համոզված եղեք, որ ձանձրույթ ասվածն այստեղի համար չէ: Եթե փափկամազիկները խաղալ ցանկանան, ապա նրանք կարող են զվարճանալ հյուրանոցի բակում թռչուններին հետապնդելով, իսկ տեսարանն այդ անչափ հաճելի է ու ծիծաղելի: Ցանկության դեպքում ակտիվ հանգստին կհաջորդի «Երես տուր ինձ» խնամքի փաթեթը, որը ներառում է տարբեր տեսակի մերսումներ և ծառայություններ:

Այս հյուրանոցում մեկ «անձի» օրավարձը սկսվում է $25 –ից, այլ ծառայությունների արժեքը գանձվում է հավելյալ, իսկ ավելի մանրամասն բոլոր ծառայություններին և սակագներին կարող եք ծանոթանալ «Longcroft»հյուրանոցի պաշտոնական կայքից:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ