Հեծանիվների Կենտրոն, Լաս Վեգաս, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Փորձելով բավարարել LEED գնահատման համակարգի պահանջները` հեծանիվների սպասարկման և վաճառքի այս կենտրոնի նախագծող թիմը ստեղծեց մի շինություն, որն ամբողջ տարի ապահովված է սեփական արտադրության էլեկտրականությամբ: Այս կենտրոնը «ցանցից զրո տոկոս էլեկտրականության սպառմամբ» և LEED Պլատինե հավաստագրման արժանացած շինություն է: Կառույցը համալրված է վառելիքը խնայող մեքենաների համար նախատեսված հատուկ կայանատեղիով, 18 հեծանվի համար նախատեսված հատուկ կայանատեղիով, որը խրախուսում է հեծանիվների օգտագործումը մեքենաների փոխարեն, և դրենաժային համակարգով, որը կանխարգելում է էռոզիան: Շինության կարևորագույն էկոլոգիապես մաքուր առանձնահատկությունն այսպես կոչված էներգիայի վերականգնելի աղբյուրների սենյակն է, որի ներսում կա արևային ֆոտովոլտայիկ ինվերտոր: Այն արևի լույսը վերածում է էլեկտրական էներգիայի, որն օգտագործվում է շենքի էլեկտրական սարքավորումները գործի դնելու համար: Էներգիայի խնայողություն է կատարվում սենսորների միջոցով: Հատակի ընդհանուր մակերեսը 909 քառակուսի մետր է: Էլեկտրականությունն արտադրվում է նաև քամու տուրբինների միջոցով: Երկհարկ շինության նախագծողները հոգ են տարել նաև աշխատողների մասին և ստեղծել են առողջ միջավայր: Թույլ ցնդող օրգանական նյութերի կիրառումը նույնպես նպաստել է շենքի ներսում բարձրորակ միջավայրի ստեղծմանը: Կայուն նախագծման մյուս կարևոր առանձնահատկություններից են առանց ջրի օգտագործման միզարանները, կրկնակի հոսքով զուգարանները, համալրված արևային պանելներով մետաղական տանիքը և այլն:

Կենտրոնը պատկանում է ամուսիններ Ջարեդ և Հիթեր Ֆիշերներին:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Հեծանիվների սպասարկման կենտրոնի կայքը:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ