Լաս Լախաս, Իփիալես, Կոլումբիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Կոլումբիա

Լաս Լախաս տաճարը (El santuario de Las Lajas-Իսպ.) կառուցվել է այն վայրում, որտեղ 1754 թվականին առաջին անգամ ժայռի վրա հայտնվել է Կույս Մարիամի լուսարձակ պատկերը, և որտեղ, մինչ ներկա կառույցի շինարարությունը, արդեն կառուցվել էին մի քանի եկեղեցիներ: Սբ. Կույս Մարիամը (կամ Մարիամ Աստվածածինը) Կոլումբիայի և տեղացի հնդկացիների գլխավոր սրբությունն է, որոնք համարում են նրան տարածքների սուրբ պաշտպան և իրենց թագուհի: Այս տաճարի շինարարությունը, որը չորրորդ կառույցն է այս վայրում, սկսվել է 1916 թվականին և ավարտվել 1949-ին: Գուայտարա գետի գեղատեսիլ կիրճում, 100մ բարձրությամբ այս գոթիկ ոճով կառուցված կախարդական տաճարի հեղինակներն են ինժեներ Գուալբերտո Պերեսը և ճարտարապետ Լուսինդա Էսպինոսան: Լաս Լախաս տաճարը հանդիսանում է Կոլումբիայի այցեքարտը և ըստ արժանվույն դասվում է աշխարհի ճարտարապետական լավագույն ստեղծագործությունների շարքին:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ