Կունստհաուս Գրաց, Ավստրիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԱվստրիաԺամանակակից արվեստի թանգարանը Գրաց քաղաքում (Kunsthaus Graz) կառուցվել է 2003թ.-ին, Մուր գետի ափին: Ճարտարապետներ Փիթեր Քուքն ու Քոլին Ֆուրնյեն այն նախագծել են մի ոճով, որը հայտնի է ինչպես բլոբիտեկտուրա կամ պարզապես բլոբ՝ ոճ, որտեղ կառույցները նմանեցվում են հսկա կաթիլի կամ փուչիկի: Չնայած իր ամեոբանման արտաքինի, արվեստի թանգարանի այս նոր մասնաճյուղը անվանում են «բարի այլմոլորակային»:
Առաջին հարկը, որը ապակեպատ է, ունի բար, սրահներ և այլ հարմարություններ նախատեսված այցելուների համար, իսկ ճեմասրահից «Փին» կոչվող շարժահարթակը տանում է դեպի վերին հարկերի ցուցասրահներ: Թանգարանի հին մասնաճյուղը (Eiserne Haus) նորի հետ միանում է ապակեպատ աշտարակով, որտեղից կարելի է վայելել հին քաղաքի հիասքանչ տեսարանը: Կունստհաուսի հիմնական՝ արևելյան ճակատային մասը՝ այսպես կոչված «BIX»-ը, 930 լյումինեսցենտ լամպերից բաղկացած մատրիցա է:
Ավստրիական այս թանգարանը հայտնի է իր անընդհատ փոփոխվող ցուցահանդեսներով, իրադարձություններով և ժամանակակից արվեստը ներկայացնող այլ միջոցառումներով: Այստեղ անցյալն ու ապագան խաչվում են՝ ստեղծելով արդի արվեստի մի անսովոր զգացողություն և միևնույն ժամանակ չեն խախտում քաղաքի պատմական շունչը: Երեկոյան, արվեստի թանգարանի շքեղ լուսավորումը անսովոր ջերմություն ու քնքշանք է սփռում շուրջբոլորը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.biulding.am