Կրոնբորգ Ամրոց, Հելսինգեր, Դանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԴանիաԿրոնբորգ ամրոցը (Kronborg Castle, թարգմանաբար բռունցք) գտնվում է Էրեսուն(Eresund) նեղուցի ափին` Հելսինգեր (Helsinger) քաղաքում: Այն ի սկզբանե կառուցվել է առևտրական նավերից տուրք հավաքելու,նեղուցը պաշտպանելու նպատակով և մեծ դեր է ունեցել հյուսիսային Եվրոպայի պատմության մեջ: Սկզբնական ամրոցը հիմնվել է Զունդ գետի ափին դանիական թագավոր Էրիկ Պոմերանցու (Eric of Pomerania) կողմից 1420 թվականին և կոչվել է Կրոհեն: Ամրոցի շուրջ ստեղծված ամրաշինությունները ավելի վաղ պատմություն ունեն և կառուցվել է Հանզեյան միության (Hanseatic League) կողմից: Ամրոցը Կրոնբորգ է անվանել թագավոր Ֆրեդերիկ II-ը 1585 թվականին: Նա սկիզբ է դրել մի նոր ավելի հզոր և նորաոճ ամրոցի կառուցմանը: Կրոնբորգի կառուցմամբ զբաղվել է հոլանդացի ճարտարապետ Հանց վան Պեսխենը (Hans van Paeschen) 1574-1577 թվականներին: Նրա մահից հետո ամրոցի վերակառուցման աշխատանքները ղեկավարել է մեկ այլ հոլանդացի ճարտարապետ Անտոնի վան Օպբերգենը (Anthonis van Opbergen):1585-ին ռենեսանսյան ոճով կառուցված, հարուստ զարդանախշերով և քանդակներով ամրոցի կառուցումը ավարտվում է: Այն համարվում է իր ժամանակի ամենամեծ և հզոր ամրոցն ամբողջ Եվրոպայում: 1629 թ.-ին ամրոցը մեծ վնասներ է կրում հրդեհից և կանգուն է մնում միայն մատուռը: Որոշ ժամանակ անց այն վերակառուցվում է «շինարար-թագավոր» Քրիստիան IV-ի կողմից` բարոկկոյի ոճի որոշ էլեմենտների ավելացումներով: 1658 թ.-ին շվեդները գրավում են ամրոցը, թալանում, ավերում կենտրոնական աշտարակը: Այդ ժամանակից ի վեր թագավորները դադարում են այստեղ կայանելուց և սկսում են ամրոցն օգտագործել, որպես զորանոց: 1923 թվականին ամրոցն ենթարկվում է վերակառուցման. վերանորոգում են այնպես, ինչպես այն եղել էր Ֆրեդերիկ II-ի և Քրիստիան IV-ի օրոք: Այստեղ է գտնվում առասպելական հերոս Հոլգեր Դանսկեի քարե արձանը, որն ըստ լեգենդի կարթնանա այն ժամանակ, երբ Դանիային որևէ վտանգ սպառնա:
Ամրոցը նաև մեծ ճանաչում է գտել շնորհիվ Վ.Շեքսպիրի «Համլետ« պիեսի,որի գործողությունները տեղի են ունենում այստեղ:
Այժմ այստեղ գտնվում է Դանիական ծովային թանգարանը: Մեծ արժեք են ներկայացնում մեզ հասած 117 գոբելեններից 7-ը, որոնք պատկերում են Դանիայի թագավորներին: Կրոնբորգ ամրոցը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Հոդվածը Ռուզաննա Մկրտչյանի, www.biulding.am
Photos: www.e-architect.co.uk
Photos: www.galenfrysinger.com