Քոհմ Յաh-մա-նի Այցելուների Կենտրոն, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՔոհմ Յաh-մա-նի Այցելուների Կենտրոն, Կալիֆորնիա, ԱՄՆ
«Ուորդ-Յանգ Արքիթեքթս ընդ Փլաննինգ» (Ward-Young Architecture & Planning) ճարտարապետական ընկերության նախագծով կառուցված «Քոհմ Յահ-մա-նի» (Kohm Yah-mah-nee Visitor Center) այցելուների կենտրոնը պետական կառույց է, որը բացվել է 2008 թվականի սեպտեմբերին: LEED Պլատինե հավաստագրման արժանացած Այցելուների կենտրոնը գտնվում է Լասսեն ազգային հրաբխային արգելոցի մուտքի մոտ: Անվանումը ծնունդ է առնում տեղաբնակ Մայդու ցեղի հնդկացիների լեզվից, որը թարգմանաբար նշանակում է «Ձնապատ Սար»:
Շենքի գլխավոր կապալառու «Սլայդեն Քոնսթրաքշըն» (Slayden Construction) ընկերությունն ամեն ջանք գործադրել է, որպեսզի շինությունը համապատասխանի նախագծինշ ինչպես նաև ալպյան կլիմայի և տեղի էկոհամակարգի առանձնահատկություններին: Հայտնի Այցելուների կենտրոնը նաև համարվում է «ամենակայուն նախագծմամբ շինությունը Լասսեն հրաբխային ազգային արգելոցի համակարգում»: Տեղանքը հայտնի է գեղեցիկ լեռնային լճերով, հրաբուխներով ու վայրի ծաղիկներով: Կենտրոնը կազմակերպում է ինտերակտիվ ցուցահանդեսներ, ցուցադրություններ և էքսկուրսիաներ այցելուների համար, որոնք ցանկանում են ծանոթանալ տեղանքի յուրահատուկ բնությանը, իմանալ արգելոցի ծագման մասին և տեսնել նրանում հանդիպող բոլոր հրաբուխները և դրանց հետ կապված երևույթները: Կենտրոնը կառուցելիս օգտագործվել են միայն տեղական շինանյութեր: էլեկտրականության մատակարարումն ապահովվում է էներգախնայող շինության կանաչ տանիքին տեղադրված արևային պանելների միջոցով:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am