КК 100, Շենչժեն, Չինաստան

Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 442 / 427 մՀարկեր՝ 100Դիտահարթակներ՝ 427 մ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չինաստան

КК 100 Կառուցապատման ( կամ Կինգկի 100, Kingkey 100) շինարարությունը սկսվել է 2007-ին և ավարտվել 2011-ի վերջին: Նախագիծը գտնվում է Շենչժենի գործարար Լուհու շրջանում և կարճ ժամանակում դարձել է քաղաքի ամենագրավիչ տեսարժան վայրը և ճարտարապետական նախագծերից աշխարհի ամենակատար իրականացումներից մեկը: Այս 100 հարկանի, 210 000 մ² հատակների մակերեսով աշտարակը ընդհանուր կառուցապատման միայն մի մասն է կազմում: КК 100-ը իր մեջ ներառում է 5 բնակելի և 2 արևտրային նշանակության կառույցներ:

Կառուցների սեփականատերն ու կառուցապատողն է Շենչժենի Կինգկի անշարժ գույքի ընկերությունը (Shenzhen Kingkey Real Estate Development Co. Ltd). Ճարտարապետական նախագծումն իրականացրել է բրիտանական TFP Farrells բյուրոն, որի համար այս կառույցը ամենաբարձր իրականացրած նախագիծն է ներկայիս դրությամբ: Աշտարակի կառուցվածքները նախագծել է RBS Architectural Engineering Design Associates-ը, իսկ ինժեներական ենթակառուցվածքների նախագծումն իրականացրել է Arup-ը: Շենքի կարկասը ներառում է խառը՝ երկաթբետոնե և պողպատե կառուցվածքներ:

КК 100-ի առաջին 72 հարկերը զբաղեցնում են բարձրակարգ գրասենյակային տարածքներ, որոնց 7 հարկերում, հավասարաչափ բախշված են առևտրային տարածքներ: Վերջին 28 հարկերը զբաղեցնում է «հինգաստղանի դելյուքս» կարգի St Regis հյուրանոցը, որը տրամադրում է գործարար հանդիպումների և կոնֆերանսների համար ամենաբարձրակարգ ծառայություններ: Իսկ աշտարակի ամենագրավիչ մասը դա վերջին 5 հարկերն են՝ «Երկնային Այգի» անվանմամբ: Սա իրենից ներկայացնում է Շենչժենի հիասքանչ տեսարաններով մի կախարդական դիտասրահ, շրջապատված բազմաթիվ բարձրակարգ ռեստորաններով:

Հոդվածը Լյուսի Բարսեղյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ