Կաուստ (KAUST), Թուվալ, Սաուդյան Արաբիա

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

«Կաուստ»-ը (KAUST- The King Abdullah University of Science and Technology; Արքա Աբդուլլայի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարան ) ամենախոշոր LEED պլատինե հավաստագրված նախագիծն է (2009 թվականի սեպտեմբերի 24): Զբաղեցնում է 496.000 քառակուսի մետր տարածք: Այս միջազգային հետազոտական հաստատությունը հիմնվել է էլեկտրաէներգիայի «Արամկո» (Aramco) կորպորացիայի կողմից: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2009 թվականին: Նախագծի ճարտարապետը «Էյջ-Օու-Քեյ Արքիթեքթս» (HOK Architects) ընկերությունն է, որի գլխավոր նպատակն էր հիմնել արդյունավետ, էկոլոգիապես կայուն և էլեկտրաէներգիա խնայող ուսանողական կենտրոն: Չնայած Սաուդյան Արաբիայում էլեկտրաէներգիան բավականին էժան է, այնուամենայնիվ «Կաուստ»-ի ղեկավարությունը որոշեց կիրառել նաև էներգիայի արդյունավետ օգտագործման հիմնադրույթը, քանի որ ուսանողական կենտրոնի հիմնադիրները ցանկանում էին, որ այն վառ օրինակ դառնա տարածաշրջանի նմանատիպ շենքերի համար: Շինարարական թիմի կարևորագույն մարտահրավերներից մեկը տարածքի խոնավ և շոգ կլիման էր: Շենքն ունի հսկայական տանիք, որը հիշեցնում է բեդվինների վրաններ և ապահովում է շենքը բնական օդափոխության համակարգով: Արևային աշտարակները կլանում են արևի ջերմությունը:

Շնորհիվ յուրահատուկ դիզայնի` շենքը մնում է ստվերում, շնորհիվ ինչի ենթարկվում է պասսիվ հովացման: Բացի այդ, Կարմիր ծովից փչող քամու ուղղության ճշգրիտ վերլուծությունը դիզայներներին հնարավորություն տվեց քամին օգտագործել` որպես հովացման միջոց: Համալսարանը ուսանողական քաղաքից 800 մետր հեռավորության վրա է: Այս հանքամանքը ուսանողներին հնարավորություն է տալիս օգտվել այլընտրանքային փոխադրամիջոցներից, ինչպիսիք են հեծանիվները կամ զբոսանքը: Շենքում էներգիայի խնայողությունը գնահատվում է 27.1%: Ջրի խնայողության ռազմավարության շնորհիվ (թույլ հոսքով ցնցուղներ, առանց ջրի զուգարաններ և ոռոգման համակարգեր) ջրի սպառումը կրճատվել է 40%-ով: Շինանյութի մոտ 38%-ը (գլխավորապես քար և բետոն) վերամշակման ենթակա են:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝
www.carboun.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ