Միջազգային Արևտրի Կենտրոն, Հոնկոնգ

Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 484 / 468 մՀարկեր՝ 118Դիտահարթակներ՝ 387.8 մ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հոնկոնգ

Հոնկոնգի Միջազգային առևտրի կենտրոնի շինարարությունն ավարտվել է 2010 թվականին: 2011-ի մարտին երկնաքերի 102-118 հարկերում բացվեց աշխարհի այսօրվա ամենաբարձր հյուրանոցը՝ Ritz-Carlton-ը: Շենքի հատակների ընդհանուր մակերեսն է 274,064մ²: Երկնաքերի կառուցապատողներն են MTR Corporation Limited և Sun Hung Kai Properties ընկերությունները: Նախագիծը իրականացրել է հայտնի Kohn Pedersen Fox Associates ճարտարապետական բյուրոն համատեղ Wong & Quyang Ltd-ի հետ: Շինարարության գլխավոր կապալառու է հանդիսացել Sanfield Building Contractors Limited-ը: Շենքի կարկասը կոմբինացված է՝ պողպատյա կոնստրուկցիաներից և բետոնից, ճակատը երեսպատված է ապակիով: Բացի Ritz-Carlton հյուրանոցից, Միջազգային առևտրի կենտրոնի շենքում են տեղակայված Morgan Stanley-ի, Deutsche Bank-ի, Credit Suisse-ի և մի շարք այլ հայտնի ընկերությունների գրասենյակներ: Կենտրոնի 116-րդ հարկում են տեղակայված աշխարհի այսօրվա ամենաբարձր լողավազանը և բարը:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ