Անտառային Տնտ. և Բն. Հետազոտությունների Ինս.

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Անտառային Տնտեսության և Բնության Հետազոտությունների Ինստիտուտ, Վագենինգեն, Նիդեռլանդներ
Հետազոտական ինստիտուտի ամենայուրահատուկ հատկանիշը նրա մշտական կապն է բնության ու շրջակա միջավայրի հետ` ներքին և արտաքին այգիների միջոցով: Շենքը կառուցվել է «Շտեֆան Բենիշ Արքիթեքթըն» (Stefan Behnisch Architekten) ընկերության նախագծով: Շինարարական աշխատանքները սկսվել են 1994 թվականին և ավարտվել 1998-ին: Հատակների ընդհանուր մակերեսը 11,800 քառակուսի մետր է: Բացի այդ, սա Եվրամիության փորձնական նախագիծ է, որի նպատակն է նոր վարչական-լաբորատոր շենքում հետազոտել էկոլոգիական հիմնախնդիրներ և հիանալի օրինակն է այն բանի, թե կայուն նախագծումն ինչպես կարելի է իրականացնել փոքր բյուջեով: Դիզայներների խմբի նպատակն էր յուրահատուկ հարմոնիա ստեղծել շինության և ողջ էկոհամակարգի միջև և օգտագործել բացառապես էկոլոգիապես մաքուր շինանյութ: Ինտերիերի դիզայնը ճկուն է, որի շնորհիվ այն հեշտորեն ադապտացվում է կյանքի նորանոր պահանջներին: Դիզայներներն այն կոչում են «շնչող օրգանիզմ», հասարակության և շրջակա միջավայրի տեսակետից էկոլոգիապես մաքուր շինություն, բազմաֆունկցիոնալ և ճկուն ներքին տարածքներով, բաց կառուցվածքով և այգիների ապակե տանիքներով, որոնք միավորում են բնությունն ու ինտերիերը:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.behnisch.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ