Այ Էյ Սի-ի Գլխավոր Գրասեյակի Շենք, Նյու Յորք, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍա շատ ստեղծագործական և էմոցիոնալ շենք է, որը ստիպում է քեզ մտածել սիրո մասին, այն ունի ռոմանտիկ մի տարր, հատկապես, երբ անսովոր հղկված ձևերը արտացոլում են շրջապատող երկինքը, իսկ նրա մակերևույթը կարծես տարրալուծվում է շրջակա միջավայրում: Տաս հարկանի IAC-ի (InterActiveCorp-Ինտերակտիվ Քորփորեյշն ) գլխավոր գրասեյակի շենքը գտնվում է Նյու Յորքի Մանհեթթենի Չելսի շրջանում: IAC ընկերությունը՝ Ամերիկյան լրատվամիջոցների համացանց է , ավելի քան 60 ապրանքանիշներով: Այն կառուցվել է 2004թ. հունիսից մինչև 2007թ. մարտը: Սա Նյու Յորքում ճարտարապետ Ֆրենկ Գեհրիի առաջին գրասենյակային շենքն է բետոնե կառուցվածքով և թեք հիմնասյուներով: Էքստերյերն ավելի քան 1400 ապակե վահանակներով են պատված, որոնց մեծամասնությունը եզակի են իրենց ձևի և ծռման աստիճանի մեջ: Շենքի արտաքինը, ըստ երևույթին, կազմված է երկու հիմնական մակարդակներից: Երբ այն դիտարկում ես հյուսիսից, նրա տեսքն ավելի սիմետրիկ և սրածայր է, իսկ հարավից՝ ավելի կոշտ, մեծաբեկոր: Նրա՝ անընդհատ փոփոխվող բնույթը արտաքին տեսքին հաղորդում է մի խորհրդավոր գեղեցկություն: Պրն. Գեհրիի առավել չնաշխարհիկ կառույցն իր թեթև, հոսուն ձևերով խորհրդանշում է նրա հոգու «երիտասարդությունը»՝ սիրով և էներգետիկայով լի: IAC-ի Գլխավոր գրասեյակի շենքը իսկական գլուխգործոց է և համարվում է աշխարհի առավել գրավիչ բիզնես կենտրոններից մեկը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am