Երաժշտության Տուն, Պորտո, Պորտուգալիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՊորտուգալիաԵրաժշտությունը միակ զգայական հաճույքն է, որ չարիք չի ծնում: Հետևաբար, Երաժշտության տունը (Պորտ.՝ Casa da Música) պետք է պարունակի այնքան դրական լիցքեր և բարի էմոցիաներ, որքան ի վիճակի է փոխանցել Երկիր մոլորակը: Իսկ հոլանդացի ճարտարապետ Ռեմ Կոլխասին լիովին հաջողվեց լուծել այդ բարդ խնդիրը:
1999 թվականն էր, երբ մեկնարկեց Պորտուգալիայի նոր համերգասրահ կառուցելու միջազգային մրցույթը: Եվ Ռեմ Կոլխասը, ճարտարապետության բնագավառում հայտնի որպես դեկոնստրուկտիվիզմի հետնորդ, ներկայացրեց իր օրիգինալ նախագիծը: Նա հաղթեց պայմանագիրը. երաժշտության տունը պետք է կառուցվեր «Պորտո՝ Եվրոպական մշակույթի մայրաքաղաք 2001թ.» նախագծի շրջանակներում: Սակայն շատ բարդ ինժեներական խնդիրների պատճառով նախագիծը վերջնականապես պատրաստ էր ներկայանալու հանրությանը 2005թ.-ի ապրիլի 15-ին: Արարողությունը հանդիսավոր բացեց Պորտուգալիայի նախագահը: Շենքը շուտով դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը:
Շենքի նախագիծը լայնորեն ճանաչում է գտնում ճարտարապետական աշխարհում: Նյու Յորք Թայմսից ճարտարապետական քննադատ Նիկոլայ Ուրուսովի խոսքերով այն «Կոլխասի առավել գրավիչ նախագիծն է»: Այո, դա բնական է, քանի որ հաջողությունը հազվադեպ է երկու անգամ թակում դուռը: Այս կառույցն այնքան մեծ համբավ է ձեռք բերում, որ այն նույնիսկ համեմատում են Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյի համերգասրահի և Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ: Նրան, իսկապես, արժեր սպասել ...
Այս հեղինակավոր և բազմաժանր նախագիծը Պորտոյի համար նոր նախադրյալներ է ընձեռում ըստ արժանվույնս գնահատել դասական երաժշտությունը:
Շենքն այս բաղկացած է երկու հիմնական համերգային դահլիճներից: Կարծում եմ, որ այն ունի մի խորհրդավոր տարր, ինչը և բոլորին կանչում է իր գիրկը: Հիմնական օգտագործված շինանյութերն են սպիտակ բետոնը, ալիքաձև ապակին, տրավերտինը, նրբատախտակն ու ալյումինը: Մեծ դահլիճը՝ հիշեցնելով պարզ արկղ, տեղավորում է 1238 մարդ: Իսկ փոքր սրահը չափազանց ճկուն է և կարող է տեղավորել շուրջ 300 հոգի նստած ու 650 կանգնած: Իսկ ահա 2006թ.-ի օգոստոսին բացվում է ռեստորանը՝ ունակ ողջունելու է 150 մարդ: Համալիրն ունի փորձերի համար նախատեսված սրահ և ձայնագրման ստուդիա՝ Պորտոյի ազգային նվագախմբի համար: Երաժշտության և արվեստի այս բազմապրոֆիլային համալիրը ստացավ իր առաջին մրցանակը 2007թ.-ին Եվրոպայի ճարտարապետական նախագծման մեջ իր ակնառու ներդրման համար բրիտանական RIBA-ի կողմից: (the Royal Institute of British Architects - Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտ, 2007 European Award):
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.tumblr.com