Սպիրիտ Հյուրանոց, Բրատիսլավա, Սլովակիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՍլովակիաՍպիրիտ (Ոգեշնչում) Հյուրանոցը կամ Խենթ Հյուրանոցը գտնվում է Բրատիսլավայի մեծ կենտրոնում՝ երկաթուղային կայարանի մոտ: Այն համարվում է աշխարհի ամենատարօրինակ հյուրանոցներից մեկը: Ցավոք տեղեկություն չունենք այս խենթ կառույցի ճարտարապետի մասին, որի շնորհիվ մեր փոքրիկ մոլորակը բարության և խնդության այս գողտրիկ անկյունն ունեցավ:
Հյուրանոցը գրավում է իր գունեղ բազմատոն նրբերանգներով: Այն ավելին է, քան պարզապես ժամանակավոր կացարան: Երկրային ծիածան անձրևից հետո. ահա այս զվարճալի հյուրանոցից ստացած իմ տպավորությունը, քանի որ դուք կարող եք գտնել այստեղ ցանկացած գույն: Դուք ձեզ հեքիաթային հերոս եք զգում այս շինության շնորհիվ: Նրա ներսում ողջ պատերը զարդարված են բազում նկարներով՝ կերտված հենց սեփականատերերի կողմից: Այսպիսով, ձեր տրամադրությունը երբեք անկում չի ապրի: Իր գունագեղության և ճարտարապետական ավանգարդ դիզայնի շնորհիվ այս կառույցը հազվադեպ ու անսովոր և, անշուշտ, ամենահանրաճանաչ վայրերից մեկն է Բրատիսլավայում:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Դիրքը Քարտեզի Վրա