Պունտա Գրանդե Հյուրանոց, Իսպանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իսպանիա

Ամենափոքր Հյուրանոցը, Կանարյան Կղզիներ, Իսպանիա
Այս հմայիչ հյուրանոցը ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենափոքր հյուրանոց: Պունտա Գրանդե հյուրանոցը ( Hotel Punta Grande) գտնվում է Կանարյան կղզիներում, առեղծվածային Էլ Իերո կղզու Ֆրոնտերա մունիցիպալիտետում:

Իր բոլոր հարմարություններն ու ծառայությունները սահմանափակվում են լոկ չորս երկտեղանոց սենյակներով՝ առանց հեռախոսի, հեռուստացույցի և մինի բարի: Պարզապես չես կարող անտարբեր անցնել հյուրանոցի ներքին ձևավորման կողքով, որը շատ ինքնատիպ է և գրավիչ: Հատկապես աչքի է ընկնում ճաշասենյակը, որտեղ կարելի է տեսնել սուզված նավի զանազան աքսեսուարներ՝ լապտեր, կողմնացույց, սկաֆանդր և այլն: Այստեղ որպես շինանյութ օգտագործված նավի տախտակամածը հաճելի պարզություն և խաղաղություն է հաղորդում, հատկապես ննջասենյակներին, որոնք գտնվում են միջին հարկում: Հյուրանոցի մի համարից (Սենյակ համար 2) անգամ կարելի է ձուկ որսալ, այնքան մոտիկ է օվկիանոսը: Բայց եթե մենությունը Ձեզ համար վախի պատճառ կարող է հանդիսանալ, կարիք չկա ընտրել հանգստի համար աշխարհի այսպիսի հեռավոր անկյուն: Պունտա Գրանդե հյուրանոցը կատարյալ վայր է հանգստանալու մենության մեջ՝ անմիջականորեն բնության գրկում: Քնելով դրա հյուրանոցային համարում, դուք կզգաք ձեզ նավում՝ օվկիանոսային ալիքների վրա:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.holidaycheck.de


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ