Հյուրանոց Գինու Տակառներից, Նիդերլանդներ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՆիդերլանդներՀյուրանոց Գինու Տակառներից, Ստավորեն, Նիդերլանդներ
Պարզվում է, որ գինու տակառներում կարող ես հանդիպել ոչ միայն գինի, այլև մարդկանց:
Նիդեռլանդների հյուսիսային նավահանգստային քաղաք Ստավորենը, որտեղ և գտնվում է այս եզակի հյուրանոցը, խոշոր տուրիստական կենտրոն է, իսկ այս տակառներից կառուցված հյուրանոցը, որի անվանումն է «Հյուրանոց Լեդի Ստավորեն» (Hotel de Vrouwe van Stavoren) քաղաքի հիմնական այցեքարտն է:
Յուրաքանչյուր տակառ իրենից ներկայացնում է ստանդարտ պայմաններով առանձնասենյակ՝ նախատեսված երկու մարդու համար: Առկա են բոլոր հարմարությունները՝ լոգարան, սանհանգույց, հեռուստացույց, ռադիո, հեռախոս, գրասեղան, սեյֆ, ֆեն: Խանութներ, բար, ռեստորան, բիզնես կենտրոն. ամեն ինչ ձեր տրամադրության տակ է այս համալիրում: Իսկ եթե դուք ակտիվ հանգստի սիրահար եք, այս խնդիրը նույնպես չի մնացել առանց ուշադրության. կարող եք վարել առողջ ապրելակերպ, հեծանիվ վարել կամ ջրային սպորտաձևերի պրակտիկ դասերի հաճախել: Գինու տակառի առաստաղը բավականին բարձր է, այնպես որ չեք զգա ձեզ ինչպես թռչունը վանդակում, այլ ընդհակառակը, ավելի շուտ՝ ձուկը ջրում: Շատ պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի նավահանգիստը և լեգենդար Լեդի Ստավորենի արձանը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Դիրքը Քարտեզի Վրա