Տուն Բուն, Վալս, Շվեյցարիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Շվեյցարիա

Այս ստորգետնյա լեռնային տունը կառուցվել է 2009 թվականին՝ SeARCH և Christian Muller Architects կազմակերպութունների ճարտարապետների նախագծով: Չնայած այն բանի, որ այս տունն իրականում բլրի մեջ մի մեծ բուն է, այն լի է առատ բնական լուսով, որը թափանցում է ճակատի էլիպսաձև բացվածքի խոշոր պատուհաններից: Տունն ունի 22 մետր երկարությամբ ստորգետնյա անցում, որը տանում է դեպի ավանդական շվեյցարական մառան և երկրորդ այլընտրանքային մուտք: Ճարտարապետները նախատեսել են տան հարմարավետության համար բոլոր պայմանները՝ հիանալի խոհանոց, չորս ննջասենյակ, յուրօրինակ (ստվարաթղթե) գրադարան, ինչպես նաև հիմնական մուտքի մոտ հանգստի համար գեղեցիկ բակ՝ լոգանոցով և բնական աղբյուրով:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ