Հոբբիթների Տունը Ավազաթմբում, Ատլանտիկ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտիկ Բիչում կառուցված այս արտասովոր տան անգլերեն անվանումն է «Hobbit-Hole Duplex Dug Out from a Hurricane-Crafted Dune»: Բնության հայտնի երևույթներից մեկը՝ մրրիկը, իրենից հետո բացառապես վատ հետք և հիշողություն է թողնում, բայց սա այդ դեպքերից չէ. այստեղ բնությունը հրաշք է գործել: 20-րդ դարի 60-ական թթ. մրրիկների հետևանքով առաջացած ավազաբլուրները մարդկային մտքի շնորհիվ վերածվեցին բնակելի համալիրի: Հանրահայտ ճարտարապետ Ուիլյամ Մորգանը, որն իր կրթությունը ստացել է Հարվարդում Վալտեր Գրոփիուսի և Խոսե Լուիս Սերթի մոտ, իսկ վերապատրաստումն անցել է Փոլ Ռուդոլֆի մոտ Քեմբրիջում, նախագծեց այս յուրօրինակ տունը՝ համակցելով օրգանական և ռետրո-ֆուտուրիստական դիզայնը: Այս կառույցի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ողջ լանդշաֆտը, ավելի շուտ դրա ստորգետնյա մասը, ամբողջությամբ հանդես է գալիս որպես բնակավայր: Ճարտարապետը չի հիմնել որևէ հավելյալ կառույց, այլ օգտագործել է միայն այն, ինչ պարգևել է բնությունը: Այս էկլեկտիկ «Հոբբիթների կացարանը» ունի երկու շրջանաձև աչք-պատուհաններ, որոնք նայում են դեպի ծովի հորիզոնը: Հեքիաթային շինությունը՝ ձևավորված բնական ավազաթմբերի մեջ, տարածքի արդյունավետ օգտագործման օրինակ է հանդիսանում, որտեղ բնությունը ներդաշնակ կերպով միաձուլվում է ճարտարապետությանը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.biulding.am