Հելիոս Հաուս Լցակայան, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Հելիոս Հաուս Լցակայան, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Լոս Անջելեսի կենտրոնում` Ռոբերտսոն և Օլիմպիկ բուլվարների խաչմերուկում գտնվող Հելիոս հաուս (Helios House) լցակայանը կառուցվել է 2007 թվականին «Օֆիս Դի-Էյ Արքիթեքթս» (“Office DA Architects”) ճարտարապետական ընկերության կողմից` դառնալով շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից արդյունավետ նախագիծ և LEED-հավաստագրված միակ կանաչ լցակայանը ԱՄՆ-ում (2007 թվականի նոյեմբեր): Այն զբաղեցնում է մոտ 975 քառակուսի մետր տարածք: Կառույցի հսկայական հովանին, որը կազմված է եռանկյունաձև պողպատե պանելներից, ծածկում է բենզինի պոմպերն ու պատված է իննսուն արևային պանելներով: Վերջիններս արտադրում են էլեկտրականություն, որը լրիվ բավական կլիներ Միացյալ Նահանգներում 2-3 միջին տուն ապահովելու համար: Բացի այդ, էներգախնայող լուսային համակարգն օգնում է կրճատել էլեկտրականության ծախսերը: Լցակայանն աշխատում է ինքնասպասարկմամբ: Շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվել են միայն ցածր ցնդող օրգանական բաղադրիչներ պարունակող ներկեր և վերամշակված նյութեր: Սակայն նախագծի ամենանշանակալի ձեռքբերումն այն է, որ ածխածնի երկօքսիդի արտանետումները կրճատվում են տարեկան 2 270 կիլոգրամով:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ