Գրեյհաունդ Թռիչքների Փորձարկման Կենտրոն, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Հոքայ / Գրեյհաունդ Թռիչքների Փորձարկման Կենտրոն, Մերիլենդ, ԱՄՆ
Հոքայ / Գրեյհաունդ թռիչքների փորձարկման կենտրոնը (Hawkeye / Greyhound Flight Test Facility), որը գտնվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Փաթաքսենթ Ռիվըր» օդակայանում (Patuxent River Naval Air Station), երկհարկ շինություն է, որի հատակների ընդհանուր մակերեսը 3020 քառակուսի մետր է: 2009 թվականի օգոստոսին շահագործման հանձնված շինությունն արժանացել է LEED Ոսկե հավաստագրման (Նոր շինություններ անվանակարգ, 39 միավոր): Նախկինում թռիչքների թեսթավորման այս հաստատությունը բաղկացած էր մի շարք ժամանակավոր շինություններից: Հետագայում դրանք ապամոնտաժվեցին, և ողջ անձնակազմը տեղափոխվեց նոր շինություն, որը մասնագիտացած է թռիչքների ծրագրերի զարգացման և գնահատման ոլորտում:

Էկոլոգիապես մաքուր դիզայնի կարևորագույն գործոնը ջրի և էլեկտրաէներգիայի խնայողությունն է: Ջրի խնայողության ու պահուստավորման մեխանիզմները ներառում են թույլ հոսքով սանտեխնիկա` ծորակներ, ցնցուղներ և այլն: Բացի այդ, խմելու ջրի օգտագործումը խնայվում է 51 տոկոսով: Կարգավորվող պատուհանները, անդրադարձնող տանիքն ու մեկուսացված մետաղական պանելները, ինչպես նաև լուսային արդյունավետ համակարգը օգնում են էլեկտրականություն խնայել: Շինության մյուս էկոլոգիապես մաքուր գործոններն են` առողջ շրջակա միջավայր, բարձրորակ օդ շենքի ներսում, թույլ ցնդող օրգանական միացություններ պարունակող և թույլ արտանետումներով նյութեր, անձրևաջրերի կուտակում և վերամշակում և լույսի մշտական վերահսկողություն:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ