Հեյնսի Տուն-Կոշիկը, Հելեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱյս եզակի Տուն-Կոշիկը կառուցվել է 1948-1949 թթ-ին միլիոնատեր կոշկակար Մեհլոն Հեյնսի նախագծով զուտ գովազդային նկատառումներով: 73-ամյա գնդապետ Հեյնսին են պատկանել մոտ 40 կոշիկի խանութներ Մերիլենդում և Փենսիլվանիայում: Նա ճարտարապետին է հանձնել մի հին կոշիկ և խնդրել կառուցել նմանատիպ մի շինություն: Հեյնսի մոտ այս հիանալի գաղափարի առաջացումը կապված է նրա՝ կոշկակարի մասին ժողովրդական լեգենդով ոգեշնչված լինելու հետ: Տուն-կոշիկի երկարությունը 12մ է, բարձրությունը՝8մ: Այն փայտյա կարկաս ունի՝ ծածկված մետաղալարերով ու ցեմենտի շաղախով: Հինգ մակարդակից բաղկացած այս տունը և նրա հարակից տարածքն ամբողջությամբ նախագծված են կոշիկի տեսքով. փոստարկղը, պատուհանների շրջանակները, նույնիսկ շան բույնը կոշիկի տեսքով են ներկայանում այցելուներին: Սկզբում տունը վարդագույն էր, հետագայում այն ներկվեց սպիտակ:
Մեհլոն Հեյնսը մի խումբ տարեց զույգերի հնարավորություն է ընձեռել անցկացնել իրենց հանգիստն այս տանը, նույնիսկ նրա առաջարկից է օգտվել մի նորապսակ զույգ՝ Կոշիկի մեջ անցկացնելով իրենց ռոմանտիկ շաբաթը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am