Գուրգաոնի Զարգացման Կենտրոն, Հնդկաստան
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԳուրգաոնի Զարգացման Կենտրոն, Գուրգաոն, Հնդկաստան
Գուրգաոնի զարգացման կենտրոնը (Gurgaon Development Center) կամ Վիպրո ընկերության տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը Գուրգաոնում, որի հատակների ընդհանուր մակերեսը մոտ 14,864 քառակուսի մետր է, կառուցվել է ճարտարապետ Վիդուր Բհարդվայի նախագծով: Նոր էկոլոգիապես մաքուր շենքն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման և դարձել կայուն նախագծման ոլորտում նման հեղինակավոր գնահատականի արժանացած ամենախոշոր նախագիծն Ասիայում: Կենտրոնի կարևորագույն առանձնահատկությունը բակն է` այսպես կոչված «հավելի»-ով (Haveli): Վերջինս կլիմայի յուրահատուկ գեներատոր է, որի օգնությամբ հաջողվում է կրճատել էլեկտրականության սպառումը: Բացի այդ, լույսի և օդի ուղղորդման շնորհիվ հնարավոր է խնայել 46% էլեկտրականության վրա: Շենքը նախագծելու ընթացքում ճարտարապետը նաև օգտագործել է ազատ զովացման մեթոդն ու օդային զտիչներ, որոնց օգնությամբ հնարավոր է նույնպես էլեկտրաէներգիա խնայել: Տանիքը գրեթե ամբողջությամբ պատված է այգիներով (մոտ 82%): Շենքի աշխատողները վայելում են բարձրորակ ներքին պայմաններ, մաքուր օդ ու բնական լույս, քանի որ տարածքի ավելի քան 70%-ը ողողված է բնական՝ ցերեկային լույսով:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am